Նիկոլ, էլի ստի վրա բռնվեցիք. Հայկ Աթոյան
ՆերքաղաքականՀասարակական գործիչ ՀԱՅԿ ԱԹՈՅԱՆԸ հրապարակել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակից Մելիք Վարդանյանի լուսանկարները, որտեղ երեւում է, որ վերջինս մասնակցում է «Վարչաբենդի» համերգին եւ ջերմ ֆոտոշարք է արել ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ:
«Այսուհետ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը կանվանափոխվի՝ «Վարչաբենդի բեմ եմ» կուսակցության: Նիկոլ, էլի ստի վրա բռնվեցիք, վե՞րջ, թե՞ նոր բան եք մտածելու...», - գրել է նա:

