Թրամփը մեկ ժամում յոթ հայտարարություն արեց, յոթն էլ սուտ. Ղալիբաֆ
ՄիջազգայինԹրամփը մեկ ժամում յոթ հայտարարություն արեց, յոթն էլ սուտ, հայտնում է Իրանի խորհրդարանի խոսնակը, ով ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավարն է:
Ղալիբաֆի խեսքով.
Նրանք այս ստերով պատերազմը չհաղթեցին, և բանակցություններում, անշուշտ, ոչ մի տեղ չեն հասնի։
Շրջափակման շարունակման դեպքում Հորմուզի նեղուցը բաց չի մնա։
Հորմուզի նեղուցով անցումը կիրականացվի «նշանակված երթուղով» և «Իրանի թույլտվությամբ։
Նեղուցի բաց թե փակ լինելը, ինչպես նաև դրա կարգավորող կանոնները կորոշվեն տեղում, այլ ոչ թե սոցիալական ցանցերում։
Տեղեկատվական պատերազմը և հասարակական կարծիքի մանիպուլյացիան պատերազմի կարևոր մասն են կազմում, բայց իրանցի ժողովուրդը չի տրվի այս հնարքներին։

