Ռուսական բանակը Բելառուսում զորքեր է պատրաստում Ուկրաինային հարվածելու համար. Զելենսկի
ՄիջազգայինԶելենսկին պնդում է, որ ռուսական բանակը Բելառուսում զորքեր է պատրաստում Ուկրաինային հարվածելու համար։
Այդ մասին, ըստ Զելենսկու, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Անդրեյ Սիրսկու զեկույցիում։
Մենք նաև գրանցում ենք ռուսական զորքերի կողմից իրենց ուժերը վերախմբավորելու փորձերը։ Սա ավելի պարզ է դարձնում, թե ինչու են զինված ուժերը մեծացրել իրենց ակտիվությունը Բելառուսում։
Հետախուզական տվյալների համաձայն՝ Բելառուսում դեպի Ուկրաինա են կառուցվում ճանապարհներ, իսկ սահմանին հրետանային դիրքեր են ստեղծվում։ «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը կրկին կփորձի Բելառուսին ներքաշել իր պատերազմի մեջ։ Ես հանձնարարել եմ, որ Բելառուսի փաստացի ղեկավարությունը համապատասխան ուղիներով տեղեկացվի իր հողը և անկախությունը պաշտպանելու Ուկրաինայի պատրաստակամության մասին»,- նշել է Զելենսկին։

