Նիկոլենք հետեւողականորեն ոչնչացնում են Հայաստանի անվտանգային համակարգը

Հրապարակախոսություն

Մեր երկիրը վերածվում է հետխորհրդային տարածքը ապակայունացնելու ՆԱՏՕ-ի ռազմավարության բաղկացուցչի

Խորհրդարանի հուլիսյան ընտրություններին ճակատագրորեն սխալ ընտրություն կատարելու դեպքում մի բացառեք, որ հայ-ադրբեջանական-վրացական համատեղ զորախումբը, ՆԱՏՕ-ի զենք-զինամթերքով եւ հրահանգիչներով, մի օր կօգտագործվի ռուսական բանակի դեմ: Եվ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ իրադարձությունների նման զարգացումը իրատեսական չէ, ապա, այո, թող հիշի, որ ընդամենը 5 տարի առաջ նույն ձեւով էին մտածում նաեւ ուկրաինացիները:

Համահայկական հասարակական դաշինքը Երեւանում օրերս քննարկում էր կազմակերպել «Նախընտրական զարգացումներ. խոստումներ եւ ակնկալիքներ» թեմայով, այսինքն՝ ներկա ժամանակաշրջանի առավել արդիական խնդիրներից մեկի շուրջ: Նախապես նշենք, որ քննարկումը դրա շրջանակներում լինելով հանդերձ, շատ ավելի ընդգրկուն էր եւ առնչվում էր Հայաստանի անվտանգային խնդիրներին, ներքին եւ արտաքին քաղաքականության մի շարք կարեւոր հարցերի:

Քննարկմանը, որին մասնակցում էին քաղաքական, հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, փորձագետներ, վերլուծաբաններ ու մտավորականության այլ ներկայացուցիչներ, հնչեցին մի շարք ուշագրավ ելույթներ, ներկայացվեցին հետաքրքիր ու կարեւոր առաջարկներ ու նկատառումներ:

Ցավոք, այս հոդվածում հնարավորություն չունենալով քննարկումը լայնորեն լուսաբանելու, ընթերցողների ուշադրությանը գոնե մասնակիորեն ներկայացնենք այն, ինչը բարձրաձայնեց քննարկման մասնակիցներից «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Բանախոսը նախ ընդգծեց, որ աշխարհում տեղի ունեցող պատմական փոփոխությունների այս ժամանակաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու մեր երկրի ինքնիշխանության, ազգային ինքնության պահպանման, անվտանգության ապահովման, տնտեսական զարգազման, Արցախի հարցի եւ պատմական արդարության վերականգնման հնարավորության համար։

Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում հակիրճ անդրադառնալով անվտանգությանը, տնտեսությանը, Արցախին վերաբերվող մի քանի թեմաների, որոնք անհանգստացնում են ընդդիմադիր պայքարի մեջ գտնվող մեր հայրենակցիներին, Այվազյանն ասաց. «Իշխանությունների կողմից հայտարարված դիվերսիֆիկացիայի անվան տակ ոչնչացվում է Հայաստանի անվտանգային համակարգը։ Տասնամյակներով Ռուսաստանի Դաշնության հետ նույն անվտանգային համակարգում գտնվելը ունեցել է իր նպատակն ու նշանակությունը։ Ռուսաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրերը եւ ՀԱՊԿ-ը օգնում էին ոչ միայն կոլեկտիվ միջոցներով ապահովել անդամ պետությունների ռազմավարական անվտանգությունը, այլ նաեւ Ռուսաստանի առաջնորդությամբ միավորում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերը՝ ձեւավորելով այնպիսի հավաքական անվտանգային համակարգ, որը թույլ էր տալիս զերծ պահել հետխորհրդային տարածքը հավաքական Արեւմուտքի ինտենսիվ ապակայունացնող գործընթացներից։

Հետեւաբար, եթե Հայաստանը չի հանդիսանում Ռուսաստանի հետ նույն անվտանգային համակարգի մաս, ապա ոչ միայն իր կարեւոր ներդրումը չի ունենում հետխորհրդային տարածքում անվտանգության եւ կայունության ապահովման գործում, ինչից օգտվում է հենց ինքը՝ Հայաստանը, այլ նաեւ ինքնըստինքյան դառնում է հետխորհրդային տարածքը ապակայունացնելու ՆԱՏՕ-ի ռազմավարության մաս, ինչի նախապատրաստական աշխատանքներն այսօր գործնականում արդեն տեսնում ենք։ Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը դադարեցված է, ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցված է, սկսվել է Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթաց, ինչն ամենեւին չի արվում` Հայաստանի անվտանգությունից ելնելով։

Եթե Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի բանակները բերվում են ՆԱՏՕ-ի ստանդարտների, ապա դժվար չէ հասկանալ այդ գործընթացի հեռահար նպատակները, երբ մի օր այդ բանակներից բաղկացած համատեղ զորախումբը, ՆԱՏՕ-ի զենք-զինամթերքով եւ հրահանգիչներով, օգտագործվելու է ռուսական բանակի դեմ հարավային ուղությամբ ռազմական գործողություններ վարելու համար»։

«Լույս»-ի ղեկավարի համոզմամբ` Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը պետք է դիտարկել ոչ միայն սպառման մեծ շուկաների, էժան գազի, էներգետիկ անկախության եւ տնտեսական արտոնությունների հնարավորության, այլ նաեւ ապագայում Հայաստանի ֆինանսավարկային եւ տնտեսական ինքնիշխանության վերականգնման տեսանկյունից։ Այս կապակցությամբ, ինչպես փաստարկեց Այվազյանը, Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը նշել է. «Ժամանակակից ֆինանսական եւ վարկային հարաբերություններն աշխարհում կառուցված են այնպես, որ դրանք սպասարկում են բացառապես, այսպես կոչված, «ոսկե միլիարդի» շահերը: Եվ դրա շուրջ, անկասկած, պետք է մտածել: «Ոսկե միլիարդի» երկրների ղեկավարները շահագործում են գրեթե աշխարհի բոլոր մյուս երկրները, չարաշահում են իրենց դիրքը՝ թե՛ տեխնոլոգիական, թե՛ տեղեկատվական, թե՛ ֆինանսական ոլորտներում: Սա ինչ-որ կոնտրիբուցիա է։ Այսպես չպետք է լինի։ Այդ պատճառով մենք բոլորս միասին՝ միավորելով ջանքերը, պետք է փոխենք կանոնները նաեւ այս միջազգային ոլորտում»։

ՌԴ առաջնորդությամբ, ինչպես նշեց բանախոսը, առաջ է տարվում ԵԱՏՄ տարածքում ազգային արժույթներով միջպետական վճարումներ կատարելու գործընթացը:

«Եվ, ընդանրապես, նոր ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհում պետությունների ազգային արժույթներն ուղղված են լինելու ազգային տնտեսությունների, այլ ոչ թե Արեւմուտքի վերահսկողության տակ գտնվող միջազգային ֆինանսական կառույցների եւ արեւմտյան երկրների տնտեսությունների սպասարկմանը,- ասաց բանախոսը,- Պետության ազգային արժույթը պետք է լինի ազգային տնտեսության ածանցյալը, այլ ոչ թե ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի, որոնք Հայաստան մտնելուց հետո Կենտրոնական բանկի կողմից ենթարկվում են, այսպես կոչված, ստերիլիզացիայի, այսինքն՝ գնվում են ու հայտնվում են միջազգային արժութային պահուստներում, որոնց օգտագործման իրավունքը՝ երկրում տնտեսական աճ ապահովելու նպատակով, Հայաստանը չունի։ Ավելին. այդ միջազգային արժութային պահուստները Հայաստանի Հանրապետությանը փաստացի չեն էլ պատկանում։ Ռուսաստանի մի քանի հարյուր միլիարդ դոլարի արժութային պահուստների սառեցումը՝ ձեզ օրինակ»։

Այվազյանի հավաստմամբ, տեսանելի են նաեւ բազմաբեւեռ աշխարհում ֆինանսավարկային համակարգի բարեփոխման այլ արդյունքները։ Օրինակ՝ կառավարության կողմից ազգային արժույթի թողարկման (էմիսիայի) գործընթացի վերահսկումը, երբ կառավարությունն ինքն է որոշելու, թե որքան դրամ է անհրաժեշտ թողարկել՝ տնտեսական աճ ապահովող նախագծերի մեջ ներդնելու համար, պետության տնտեսական աճը խթանող պարտավորությունների սահմանումը Կենտրոնական բանկի համար եւ վերաֆինանսավորման ցածր՝ 0-ին մոտ տոկոսը։

«Այս եւ այլ հնարավորություններից Հայաստանն այսօր զրկված է, քանի որ ՀՀ Կենտրոնական բանկը գործում է պետությունից անկախ, չի ենթարկվում ՀՀ կառավարությանը, այլ կատարում է Արեւմուտքի կողմից վերահսկվող համաշխարհային ֆինանսական կառույցների հանձնարարականները,- շարունակելով իր խոսքը՝ ասաց «Լույս»-ի ղեկավարը, - Այսինքն՝ սպասարկում է Ռուսաստանի նախագահի կողմից հիշատակված «ոսկե միլիարդի» շահերը։ Քանի որ միջազգային ֆինանսավարկային համակարգի փոփոխության շոգեքարշը Ռուսաստանն է, ապա ԵԱՏՄ անդամ մնալը ունի ռազմավարական նշանակություն եւ որոշելու է Հայաստանի ֆինանսավարկային, տնտեսական ինքնիշխանության եւ զարգացման հետագա ընթացքը»։

Կարծում ենք, դժվար չէ հասկանալ, որ եթե թույլ տանք Նիկոլ հայադավի իշխանությանն ընտրակեղծիքներով եւ այլ ընտրախախտումներով վերընտրվել, ապա դրա հետեւանքներից մեկը լինելու է նրանց կողմից ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը՝ դրանից բխող բոլոր աղետալի հետեւանքներով, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների սպառման մեծ շուկաներից, մեր երկիր ներկրվող էժան գազից, տնտեսական այլ արտոնությունների հնարավորությունից զրկվելը, Հայաստանի ֆինանսավարկային, տնտեսական ինքնիշխանության ու զարգացման հեռանկարի վրա իսպառ խաչ քաշելը:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում