«ՄԵՆԱՄԱՐՏԻ ՄԵՋ ՄԵԾ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ». ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել անվանի բռնցքամարտիկ, Եվրոպայի ու Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի առաջնության մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Աբովյան քաղաքից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ։
Նա հավաքականի անդամների հետ մեկնել է Բրազիլիա մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։
- Ողջույն, Նարեկ, ինչպես ես պատրաստվել այս կարևորագույն ստուգատեսին։
- Ուսումնամարզական հավաքների ենք մասնակցել սկզբից Ծաղկաձորում, հետո արդեն Օլիմպավանում։ Ավելի շատ արագության համար եմ աշխատել, ինձ թվում է, որ մենամարտի մեջ մեծ դեր է խաղում արագությունը։ Այս անգամ ավելի շատ շեշտը դրել ենք հենց արագության վրա։ Ինձանից ինչ կախված է, բոլոր ուժերս, էներգիաս ներդնելու եմ, որպեսզի կարողանամ հաղթել։
- Նարեկ, տեղյակ եմ, որ այսօր ծննդյանդ տարեդարձն է, հոբելյանական 30-ամյակդ է լրանում։ Շնորհավորում ենք, մաղթում մաղթում փայլուն հաղթանակ այս կարևորագույն մրցաշարում, առողջություն երջանկություն, ամենայն բարիք։
- Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։
- Նարեկ, որն ես համարում հաջողության գրավականը։
- Քրտնաջան պարապմունքները, աշխատասիրությունը։
- Այս մրցաշարում որ քաշային կարգում ես հանդես գալու։
- Քաշային կարգերի փոփոխություն է կատարվել։ Հանդես կգամ 90 կգ քաշային կարգում, նախկինում հանդես էի գալիս 92 կգ ֊ում ։Նշեմ, որ քաշ գցելը բավականին դժվար է։ Հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

