«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում է

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը «հայտնվել» է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ով Արման Բոշյանի կինն է, ցուցակի 102-րդ համարն է։ Այն Բոշյանի, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլևս հրաժարվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակում ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Հիմա նրա կինը փոխնախարար է ու ցանկանում է պատգամավոր դառնալ։
Մենք ուսումնասիրեցինք ՔՊ նախընտրական ցուցակի 102-րդ համարում ընդգրկված Անուշիկ Ավետյանի պաշտոնեական հայտարարագիրը և հարակից տվյալները։

Հայտարարագրի համաձայն՝ Ավետյանը ունի Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող կիսակառույց շինություն, որի 1/2 բաժնեմասը ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 11-ին՝ գնման միջոցով։ Նրա բանկային ավանդները կազմում են 110,000 և 60,000 ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 941,500 դրամ։ Կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Ինչ վերաբերում է եկամուտներին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետու ժամանակահատվածում նա ստացել է ընդհանուր 4,107,317 դրամ։ Դրանցից 217,715 դրամը՝ «ԱՄՉԱՄ ՕՓԵՐԵՅՇԸՆՍ» ընկերությունից, 487,968 դրամը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, իսկ մնացածը՝ այլ աշխատավարձային մուտքերից։

Միևնույն ժամանակ առկա է վարկային պարտավորություն՝ 24,794,598 դրամ, որից 23,975,598 դրամը հիփոթեքային վարկ է՝ առանձնատան համար։

«Ժողովուրդ»-ը նաև ուսումնասիրեց Ավետյանի նախկին հայտարարագիրը և պարզեց, որ 2021 թվականին Ավինյանի օգնականի պաշտոնը դադարեցնելու պահին նա ունեցել է 2008 թվականի արտադրության Mercedes-Benz ավտոմեքենա (գնված 2019-ին), 650,000 դրամ բանկային միջոցներ, ինչպես նաև 6,690,711 դրամ եկամուտ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Անուշիկ Ավետյանը ՔՊ կուսակցության անդամ է և ամուսնացած է Իմ քայլը դաշինքի նախկին պատգամավոր, ՔՊ-ական Արման Բոշյանի հետ, ով ներկայումս զբաղեցնում է Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2024 թվականի մայիսի 21-ին։

Բոշյանի 2024 թվականի հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա ունի Առինջում գտնվող կիսակառույց անշարժ գույք (համատեղ սեփականություն) և 2024 թվականի օգոստոսի 3-ին ձեռք բերված առանձնատուն Աբովյանում՝ միանձնյա սեփականությամբ։ Նրա տրանսպորտային միջոցները ներառում են 2022 թվականի HONDA (գնված 2023-ին) և 1997 թվականի VAZ ավտոմեքենան։

Բանկային հաշիվներում Բոշյանն ունի 62,401 դրամ մնացորդ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 12,749,382 դրամ, որից 11,567,012 դրամը՝ Արտաքին հետախուզության ծառայությունից ստացված աշխատավարձ, և 1,182,370 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ։

Նրա վարկային պարտավորությունները 2024 թվականի վերջի դրությամբ կազմել են 28,159,698 դրամ, որից 23,975,598 դրամը՝ առանձնատան հիփոթեքային վարկ։ Բացի այդ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա իրականացրել է 7,000,000 դրամի վերանորոգման ծախսեր։

Հատկանշական է նաև, որ ամուսնու 2024 թվականի հայտարարագրով Ավետյանը ներկայացված է եղել առևտրային կազմակերպությունում․ նա հանդիսացել է «ԱՄՉԱՄ ՕՓԵՐԵՅՇԸՆՍ» ընկերության տնօրենը։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՔՊ ցուցակի 102-րդ համարը ներկայացնող Անուշիկ Ավետյանը և նրա ամուսինը՝ Արման Բոշյանը, ունեն զգալի անշարժ գույք, վարկային պարտավորություններ և բազմազան եկամուտներ, որոնք ձևավորվել են թե՛ պետական համակարգում զբաղեցրած պաշտոններից, թե՛ մասնավոր հատվածում գործունեությունից»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության