ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐԱԶԻԼԻԱ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Այս գիշեր, Հայաստանի Բռնցքամարտի մեծահասակների հավաքականը գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ մեկնել է Բրազիլիա մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Նախքան մեկնելը, հավաքականի գլխավոր մարզիչ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց.

«Մրցաշարին սկսել ենք պատրաստվել նախ Ծաղկաձորում, որտեղ հիմնականում ուշադրություն ենք դարձրել ընդհանուր և ֆիզիկական վիճակին, իսկ վերջին փուլում Օլիմպավանում, աշխատել ենք տեխնիկատակտիկակաան որակների վրա։ Աշխարհի գավաթը 3 փուլից է բաղկացած։ Բրազիլիայում հաջող հանդես գալուց հետո, կաշվե ձեռնոցի մարտիկները 1/8 եզրափակիչը կանցկացնեն Չինաստանում, իսկ եզրափակիչ փուլը կընդունի Տաշքենդը։ Գավաթին լավ ենք պատրաստվել, սակայն որքանով, բնականաբար ռինգը ցույց կտա։ Եվ կանայք և տղամարդիկ լավ հանդես գալու համար ջանք ու եռանդ չեն խնայել։ Մեր առաջնային նպատակը սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը հաջող մասնակցելն է։ Հիմա նախ բռնցքամարտիկները պետք է հարմարվեն քաշային կարգերին, որոնք 13-ից դարձել են 10-ը։

Մի քանի մրցաշարերից հետո նոր կկարողանան հաստատվել նոր քաշային կարգերում։ Նաև դա էր պատճառը, որ այդքան էլ լավ չմասնակցեցինք Ստրանջայի մրցաշարում, բացի այդ, Հայաստանի առաջնությունից ընդամենը 1 շաբաթ էր անցել, հավաք ու մարզումներ չէինք հասցրել ունենալ»։ Նշենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությանը տղամարդկանց հավաքականից հանդես կգան.

ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ 50 կգ, ԺԻՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ 55 կգ, ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ 60 կգ,ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ 65 կգ,

ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 70 կգ,

ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ 90 կգ, ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ +90 կգ։

Երկրորդ մարզիչն է ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։

Կանանց հավաքականից հանդես կգան.

ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 51 կգ և ԷԼԻԴԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ 65 կգ։

Գլխավոր մարզիչն է ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ։

Հաջող ու անվնաս մենամարտեր մեր կաշվե ձեռնոցի մարտիկներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում