ԱՅՍՕՐ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍպորտՀայաստանի Ձյուդոյի հավաքականը Նալչիկում ավարտել է ուսումնամարզական հավաքն ու մեկնել Վրաստան, որտեղ ապրիլի 16֊19֊ը կայանալու է Եվրոպայի առաջնությունը։ Հանդես կգան ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ՎԱՀԵ ԱՂԱՍՅԱՆԸ 60կգ, ԴԱՎԻԹ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ 66 կգ, ԱՐՏԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ 73 կգ և գերծանր քաշային ԳՈՌ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը հայտավորվել են 46 երկրի 419 ձյուդոյիստներ։ Խաղարկվելու է մեդալների 14 հավաքածու, հայտնում է ՀԱՕԿ ֊ը ։Հաջողություն մեր մարզիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

