75-ամյա իրանցի տատիկը պահանջում է իրեն կամավորագրել եւ ուղերկել առաջնագիծ (Տեսանյութ)
Միջազգային75-ամյա իրանցի տատիկը պահանջում է իրեն կամավորագրել եւ ուղերկել առաջնագծում ծառայելու։
Բանդար Աբբասի ոստիկանական բաժանմունքում գտնվող 75-ամյա կնոջ տեսանյութը համացանցում «վիրուսային» դարձավ այն բանից հետո, երբ նա համառորեն պահանջեց ընդգրկվել «Ջանֆադա» նախաձեռնությունում՝ ռազմաճակատ ուղարկելու համար։ Նա լիակատար վստահությամբ հայտարարեց. «Եթե իմ անունը ցուցակում լինի, Իսրայելը կոչնչացվի»։
Թեեւ շատերը պնդում են, թե դա կարող է նաեւ իրանական քարոզչական տեսանյութ լինել, սակայն ավելի հավանական է, որ դա իրական է: Բանն այն է, որ Իրանում կամավորագրված է մոտ 10-12 միլիոն մարդ, այսինքն, քաղաքացիներին համոզելու հաամր նման քարոզչական արշավ կազմակերպելը պարզապես իմաստ չունի:

