Ինչու էր Նիկոլը հայաստանյան գործարարներին անհամ «Թրամփի ուղի» հրամցնում

Վերլուծություն

Օ­րերս Նի­կոլ Փա­շին­յա­նը նա­խա­ճա­շի էր հրա­վի­րել Հա­յաս­տա­նի մի խումբ խո­շոր գոր­ծա­րար­նե­րի: Ճոխ ճա­ռե­րից եւ գե­ղեց­կա­գույն ցու­ցա­նիշ­ներ հնչեց­նե­լուց զատ, նա անցավ մեկ մտքի, ո­րը փոր­ձում է այս ար­դեն փաս­տա­ցի մեկ­նար­կած քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում գո­նե այս պա­հին ա­ռաջ­նա­յին տե­ղում չպա­հել: Խոս­քը` «Թ­րամ­փի ու­ղու» մա­սին է:

Ի՞ՆՉ ԿՏԱ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ» ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

­Բայց խո­շոր գոր­ծա­րար­նե­րի հետ հենց այդ սխե­ման էր ա­ռա­ջին պլա­նում: Ըստ Փա­շին­յա­նի. «Մենք ա­ռա­ջի­կա­յում մեծ ի­րա­դար­ձութ­յուն­ներ ենք սպա­սում, ո­րը կապ­ված է, ա­ռա­ջին հեր­թին, TRIPP նա­խագ­ծի գոր­ծարկ­ման հետ, որն էա­կան է նրա­նով, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը, ի վեր­ջո, ամ­բող­ջա­կան դուրս է բե­րե­լու շրջա­փակ­ման վի­ճա­կից: Բայց, ըստ էութ­յան, այ­սօր էլ է Հա­յաս­տա­նը հաղ­թա­հա­րել շրջա­փա­կու­մը, ո­րով­հետեւ գի­տեք, որ Ադր­բե­ջա­նի տա­րած­քով դե­պի Հա­յաս­տան հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել եր­կա­թու­ղա­յին բեռ­նա­փո­խադ­րում­ներ եւ­ ի­րա­կա­նաց­վում են, բայց ու­զում եմ ա­սել նաեւ, որ ար­տա­հա­նում­ներ եւս հ­նա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել եր­կա­թու­ղով, ի­հար­կե, Վ­րաս­տա­նի տա­րած­քով, մինչ մենք Ադր­բե­ջա­նի հետ ա­ռա­ջին հեր­թին TRIPP նա­խագ­ծի շրջա­նակ­նե­րում եր­կա­թու­ղին կբա­ցենք: Սա շատ կար­եւոր է, եւ քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը հետեւ­յալն է, որ այդ եր­կա­թու­ղին եր­բեք չի փակ­վե­լու։ Այ­սինքն՝ դա եւ՛ ներ­մուծ­ման, եւ՛ ար­տա­հան­ման հու­սա­լի ու­ղի է»: Ըստ այդմ, նա գոր­ծա­րար­նե­րին հոր­դո­րում էր` մտա­ծել եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում մշակ­ված լո­գիս­տիկ ու­ղի­նե­րի, ո­րոնք հիմն­ված են ավ­տոտ­րանս­պոր­տի վրա, փո­խե­լու մա­սին` եր­կա­թու­ղա­յի­նի:

Ի­հար­կե, շատ լավ գա­ղա­փար է, ո­րը, ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ Նի­կո­լի ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը չէ: Այն, որ ցան­կա­ցած տնտես­վա­րո­ղի հա­մար եր­կա­թու­ղին շատ ա­վե­լի ձեռն­տու մի­ջոց է, քան ավ­տոտ­րանս­պոր­տը, ե­րե­ւի 2–3 հար­յուր տար­վա տես­լա­կան է: Միայն թե այդ տես­լա­կա­նը պետք է նախ հիմ­նա­վոր­վի նրա­նով, թե եր­կա­թու­ղին որ­տե­ղից, ուր եւ որ ուղ­ղութ­յու­ննե­րով կա­րող է բեռ տե­ղա­փո­խել: Ու նո­րից գա­լիս–­հաս­նում ենք այն մտքին, թե Նի­կո­լի կող­մից խա­ղարկ­վող TRIPP նա­խագ­ծը որ­քա­նով կա­րող է նրա խոս­տա­ցած «մեծ ի­րա­դար­ձութ­յուն­ներն» ա­ռաջ բե­րել:

­Թե ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­ված այդ սցե­նա­րը, նո­րից չկրկնենք, այդ մա­սին շատ է խոս­վել: Մեկ նրբե­րանգ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պետք է միշտ հի­շել. այն, ըստ էութ­յան, պայ­մա­նագ­րա­յին տես­քով Ադր­բե­ջա­նից` Մեղ­րիով, Նա­խի­ջե­ւա­նով Թուր­քիա հաս­նող եր­կա­թու­ղու ծրա­գիր է: Այ­սինքն, ե­թե միայն հա­ջող­վի այդ ծրա­գի­րը կյան­քի կո­չել, ապա մեկ է, այս պա­հին չկա ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում, ինչ­–որ թե­կուզ խզբզված թուղթ, որ այդ եր­կա­թու­ղին կա­րող է Նա­խի­ջե­ւա­նով կապ­վել Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի հետ: Այ­սինքն, Նի­կո­լի տես­լա­կա­նը, թե Վ­րաս­տա­նի եր­կա­թու­ղով յո­լա գնա­ցեք, մինչ մենք «Ադր­բե­ջա­նի հետ TRIPP նա­խագ­ծի շրջա­նակ­նե­րում եր­կա­թու­ղին կբա­ցենք», գո­նե առ­կա փաս­տաթղ­թե­րից ել­նե­լով, հա­յաս­տան­յան գոր­ծա­րար­նե­րին ո­չինչ չի տա­լիս. «Թ­րամ­փի ու­ղին» չու­նի ո­րե­ւէ կետ, հատ­ված, որ­տեղ այն կհատ­վի հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի հետ: Կա՞ն այլ գաղտ­նի նա­խագ­ծեր, ո­րոնք են­թադ­րում են ա­պա­գա­յում «Թ­րամ­փի ու­ղին» կա­պել Հա­յաս­տա­նի հետ Նա­խի­ջե­ւա­նով կամ մի­գու­ցե Թուր­քիա­յով, Նի­կո­լը կի­մա­նա: Ե­թե ան­գամ կա, դա դեռ չի են­թադ­րում, որ կվե­րած­վի փաս­տաթղ­թի, ա­պա` եր­կա­թու­ղա­յին կա­պի: Ըն­դա­մե­նը ֆիք­սում ենք` այս պա­հին ոչ մի նման տե­սա­նե­լի բան չկա: Էլ չա­սած, որ ե­թե ան­գամ հայ­կա­կան եր­կաթ­ու­ղին կպնի «Թ­րամ­փի ու­ղուն», մեկ է, դա ըն­դա­մե­նը մին­չեւ ծան­ծա­ղող Կաս­պից ծով հաս­նող գիծ է, ոչ ա­վե­լին: Ընդ ո­րում` ա­սել, թե ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան այդ գի­ծը կա­րող է լիար­ժեք աշ­խա­տել Կաս­պից ծո­վը շրջան­ցող ուղ­ղութ­յու­ննե­րի` Ռու­սաս­տա­նի կամ Ի­րա­նի հետ, գո­նե այս պա­հին հիմ­քեր չկան: Իսկ մյուս ուղ­ղութ­յամբ` դե­պի Ա­րեւ­մուտք հա­յաս­տան­յան եր­կա­թու­ղին, ի­հար­կե, կա­րող է բեռ­ներ տա­նել: Բայց այդ դեպ­քում ի՞նչ կապ ու­նի TRIPP նա­խագ­ծը, ե­թե կա Հա­յաս­տա­նից Թուր­քիա տա­նող ու­ղիղ կապ, ո­րը տե­սա­կա­նո­րեն կա­րող է գոր­ծարկ­վել, ե­թե լուծ­վեն հայ­–ադր­բե­ջա­նա­կան հար­ցե­րը: Իսկ ե­թե չլուծ­վեն, ա­պա նաեւ «Թ­րամ­փի ու­ղու» մա­սին խո­սելն ա­նի­մաստ է:

Մ­յուս կող­մից, մեկ այլ փաս­տա­թուղթ, ո­րը են­թադ­րում է ոչ թե միայն Մեղ­րիի գծի, այլ տա­րա­ծաշր­ջա­նա­յին բո­լոր կո­մու­նի­կա­ցիա­նե­րը վե­րա­գոր­ծար­կե­լուն, հի­շեց­նենք, ի­րա­կա­նում գո­յութ­յուն ու­նի եւ պաշ­տո­նա­պես չե­ղարկ­ված չէ: Դա Ռու­սաս­տան–Ադր­բե­ջան–­Հա­յաս­տան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներն են` ձեռքբեր­ված 2020թ. նո­յեմ­բե­րին եւ 2021թ. հուն­վա­րին: Սա­կայն դա էլ իր մեջ չու­նի «Թ­րամ­փի ու­ղի» հաս­կա­ցութ­յու­նը:

«ՋԵՐՄՈՒԿԻ» ԹԵՄԱՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԵՍԻՋ Է

Այս­պի­սով, երբ Նի­կո­լը հոր­դո­րում է գոր­ծա­րար­նե­րին, թե` մտա­ծեք եր­կա­թու­ղու մա­սին` ի դեմս «Թ­րամ­փի ու­ղու», որ­պես մի ինչ­–որ աշ­խար­հա­ցունց բա­նի, ընդ ո­րում, հա­նուն դրա փո­խե­լով տա­րի­նե­րի ըն­թաց­քում ստեղծ­ված լո­գիս­տիկ ու­ղի­նե­րը, դա առն­վազն տա­րօ­րի­նակ տեսք ու­նի: Գոր­ծա­րար­ներն ի­րենք էլ շատ լավ հաշ­վել գի­տեն, նրանք սե­փա­կան փողն են ռիս­կի դնում եւ ե­թե գնա­հա­տեն, որ «Թ­րամ­փի ու­ղի» աս­վածն ի­րենց հա­մար ձեռն­տու է, ա­պա ան­գամ Նի­կո­լի այդ քա­րոզ­նե­րի կա­րի­քը չէր լի­նի: Դա, թե­րեւս, պետք է որ հաս­կա­նա նաեւ Փա­շին­յա­նը: Նաեւ, որ գոր­ծա­րա­րը դա սո­վո­րա­կան ընտ­րա­զանգ­ված չէ, որ ընտ­րութ­յու­ննե­րի շե­մին նրան կե­րակ­րես «դե­պի Եվ­րո­պա» հե­քիաթ­նե­րով: Ու դրա­նով հան­դերձ, երբ Նի­կո­լը սկսում է գոր­ծա­րար­նե­րին «դեմ տալ» ո­տից գլուխ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նաց­ված այն­պի­սի հե­ռան­կար, ինչ­պի­սին է «Թ­րամ­փի ու­ղին»` «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» փա­թե­թա­վոր­ված տար­բե­րա­կը, ա­պա պարզ հարց է ա­ռա­ջա­նում` ո՞ւմ է նա ու­զում «սատ­կած է­շի» տեղ դնել:

­Դե­պի Եվ­րո­պա, թե դե­պի Ռու­սաս­տան. հա­յաս­տան­յան գոր­ծա­րար­ներն այդ հար­ցի պա­տաս­խա­նը ու­նեն, զգում են, այս­պես ա­սած, «սե­փա­կան կաշ­վի վրա»: Ու երբ նրանց հա­վել­յալ քա­րո­զե­լու կա­րիք է ա­ռա­ջա­նում, ա­պա դա ակ­նարկ է, որ մի բան ար­դեն այն չէ:

Չ­նա­յած, ո­րոշ ցու­ցադ­րա­կան օ­րի­նակ­ներ վեր­ջին օ­րե­րին` Փա­շին­յա­նի վեր­ջին մոս­կով­յան այ­ցի շրջա­նակ­նե­րում եւ դրա­նից հե­տո տե­սա­նե­լի են դառ­նում: Հի­շեց­նենք` մոս­կով­յան այ­ցի ժա­մա­նակ ռուս­ներն ա­մե­նա­բարձր մա­կար­դակ­նե­րով Նի­կո­լի ա­ռաջ դրե­ցին վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման պա­հանջ` դե­պի Ա­րեւ­մուտք կամ Ռու­սաս­տան: Ընդ ո­րում, նաեւ դե­տա­լա­վո­րե­լով այս կամ այն ընտ­րութ­յան հե­ռան­կա­րը: Բայց երբ դրա­նից հե­տո նա նո­րից օ­րա­կարգ է բե­րում «Թ­րամ­փի ու­ղու» գա­ղա­փա­րը` որ­պես երկ­րի «ծաղկ­ման» միակ տար­բե­րակ, դա հու­շում է, որ Մոսկ­վա­յում, մեղմ ա­սած, վերջ­նա­կա­նա­պես «լե­զու չեն գտել»: Հա­մե­նայն­դեպս այն, որ ռուս­նե­րը սկսել են տնտե­սա­կան ուղ­ղութ­յամբ զգա­յուն հար­ված­ներ հասց­նել Փա­շին­յա­նին, այդ մա­սին է ակ­նար­կում:

Ակ­նա­ռու օ­րի­նակ­նե­րից կա­րե­լի է հա­մա­րել «Ջեր­մուկ Գ­րուպ» ըն­կե­րութ­յան շուրջ վե­րա­բաց­ված աղ­մու­կը: Օ­րերս ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը հան­դես ե­կան տե­ղե­կատ­վութ­յամբ, որ` «Նոր բա­ցա­հայտ­ված հան­գա­մանք­նե­րի պատ­ճա­ռով Հ­յու­սի­սա­յին Օ­սիա­յի քննչա­կան կո­մի­տեն վերսկ­սել է 65-ամ­յա տղա­մար­դու մահ­վան գոր­ծի քննութ­յու­նը՝ «Ջեր­մուկ» հան­քա­յին ջրով մեկ բա­ժակ խմե­լուց հե­տո»: Ա­շոտ Ար­սեն­յա­նը մեկ­նա­բա­նում է, թե`«­Հոր­դո­րում եմ խնա­յել սե­փա­կան ջան­քերն ու թող­նել հայ­կա­կան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր բրեն­դի վրա ցեխ շպրտե­լու խղճուկ փոր­ձե­րը։ Մ­շու­շոտ են­թադ­րութ­յուն­նե­րի ետ­եւում պարզ նշմար­վում են ո­մանց ա­կանջ­նե­րը»: Բայց երբ 2024 թվա­կա­նի փետր­վա­րին տե­ղի ու­նե­ցած դեպ­քի քննութ­յունը վերսկս­վում է, դրա­նից, ի­հար­կե, քա­ղա­քա­կան հո­տը թաքց­նել չի լի­նի: Ա­ռա­վել եւս, երբ ռու­սա­կան հրա­պա­րա­կում­նե­րի ա­ռանց­քա­յին մտքե­րից մե­կը հենց քա­ղա­քա­կան դաշ­տից է` «Հար­ված Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Փա­շին­յա­նի «դրա­մա­պա­նակ­նե­րին», ո­րոնք Ռու­սաս­տա­նից գու­մար են կլա­նում»: Ակ­նար­կը, թե­րեւս, վե­րա­բե­րում է նրան, որ Ար­սեն­յանն ու նրա ՔՊ-ա­կան մարզ­պետ որ­դին գոր­ծում են նի­կոլ­յան թե­ւում, բայց նաեւ ի­րենց «Ջեր­մուկ»-ի «ընդ­հա­նուր ար­տադ­րան­քի մինչեւ 60%-ը» վա­ճա­ռե­լով Ռու­սաս­տա­նում:

Ու երբ հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին 2024 թվա­կա­նի փետր­վա­րի դեպ­քը վե­րա­դառ­նում է օ­րա­կարգ, դա ար­դեն նման է ոչ թե «հայ­կա­կան ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր բրեն­դի վրա ցեխ շպրտե­լու խղճուկ փոր­ձե­րի», այլ ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նից Ար­սեն­յա­նին հղված մե­սի­ջի` կա´մ մ­տա­ծել Նի­կո­լի մա­սին, կա´մ­ ի­րենց հիմ­նա­կան ար­տադ­րան­քի 60 տո­կո­սա­նոց շու­կա­յի: Կա­րե­լի է հաս­կա­նալ, որ այս­տեղ Ար­սեն­յանն ըն­դա­մե­նը օ­րի­նակ է, եւ ի­րա­կա­նում մե­սիջն ուղղ­ված է մյուս գոր­ծա­րար­նե­րին, ա­սենք նաեւ հան­րութ­յա­նը` Նի­կոլ կամ ռու­սա­կան շու­կա. ընտ­րութ­յու­նը ձերն է: Իսկ այդ դեպ­քում, երբ Նի­կո­լը փոր­ձում է հա­յաս­տան­յան գոր­ծա­րար­նե­րին նա­խա­ճա­շի ժա­մա­նակ ան­համ «Թ­րամ­փի ու­ղիով» կե­րակ­րել, գա­լիս է հու­շե­լու, որ այլ, ա­վե­լի «ա­խոր­ժե­լի կե­րակ­րա­տե­սակ­ներ» նա ար­դեն չու­նի:

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այն, որ Նի­կո­լը մի ամ­բողջ «եվ­րա­քա­րոզ­չութ­յուն» է բե­րում Հա­յաս­տան, մի­գու­ցե դրա ծրագր­ման պա­հին կա­րող էր է­ֆեկ­տի­վութ­յուն ու­նե­նալ: Բայց ա­սել, թե Ի­րա­նի շուրջ ծա­վալ­վող ի­րա­դար­ձութ­յու­ններն այդ հար­ցում բան չեն փո­խել, միամ­տութ­յուն կլի­ներ: Թե ուր է այս պա­հին հա­սել ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, դեռ կանդ­րա­դառ­նանք: Մինչ այդ, մեկ ար­դեն ակն­հայտ փաստ ֆիք­սենք. է­ներ­գա­կիր­նե­րի այն գնե­րը, ո­րոնք այս պա­հին հաս­տատ­վել են եւ չգի­տես էլ` դե­պի ուր կհաս­նեն, Եվ­րո­պա­յի հա­մար դար­ձավ լրջա­գույն ա­հա­զանգ: Այն կար­գա­վի­ճա­կը, ո­րում գտնվում էր Եվ­րո­պա­յի է­ներ­գե­տի­կա­յի հիմ­նա­կան մա­տա­կա­րար­ման ու­ղին` Հոր­մու­զի նե­ղու­ցը, այ­լեւս պատ­մութ­յուն է, ընդ ո­րում, ան­կախ պա­տե­րազ­մի ել­քից: Ու Եվ­րո­պա­յում էլ լավ են հաս­կա­ցել, թե այդ ուղ­ղութ­յու­նից կախ­վա­ծութ­յունն իր չար կա­տակ է ի­րենց գլխին խա­ղում: Հա­ջորդ խո­շոր մա­տա­կա­րարն ԱՄՆ–ն էր, ո­րը կա­րո­ղա­ցավ փո­խա­րի­նել Ռու­սաս­տա­նի եվ­րո­պա­կան շու­կա­յում: Ու հի­մա Եվ­րո­պա­յում պարզ տես­նում են նաեւ, որ դա եւս ա­մեն պահ կա­րող է նույն չար կա­տա­կը խա­ղալ ի­րենց գլխին: Արդ­յուն­քում այն, որ եվ­րո­պա­կան տնտե­սութ­յու­նը սկսել է չա­փա­զանց հա­մառ եւ հա­ճա­խա­կի խո­սել ռու­սա­կան է­ներ­գե­տի­կա­յին վե­րա­դառ­նա­լու մա­սին, դա այս պա­հին տե­սա­նե­լի փաստ է: Ընդ ո­րում, ան­գամ Ուկ­րաի­նա­յում զի­ջում­նե­րի գնով: Ու այդ նոր ի­րա­վի­ճա­կում ի՞նչ ռեալ ա­ջակ­ցու­թյուն կա­րող են ցու­ցա­բե­րել Նի­կո­լին. սա վեր­ջի­նիս հա­մար պետք է որ ա­ռանց­քա­յին հարց դառ­նա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում