Ռուսաստանը և Ադրբեջանը վերջնականապես կարգավորել են AZAL ինքնաթիռի վթարի հարցը
ՄիջազգայինՌուսաստանը և Ադրբեջանը կարգավորել են AZAL ինքնաթիռի վթարի հետևանքների հարցը։
Կողմերը, ի թիվս այլ բաների, համաձայնության են եկել փոխհատուցման վճարման հարցում։ Համատեղ հայտարարության մեջ որպես վթարի պատճառ նշվել է Ռուսաստանի օդային տարածքում ՀՕՊ համակարգի ոչ կանխամտածված գործարկումը։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ՌԴ օդային տարածքում եւ ընկել Ղազախստանի Ակտաու քաղաքին մոտենալիս, որի հետևանքով զոհվել է 38 մարդ, իսկ 29-ը՝ կենդանի մնացել։

