«Հայաստան» դաշինքը կկոնսոլիդացվի՞ ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժի շուրջ
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ վստահեցնում է է, որ իրենց քաղաքական ուժը պատրաստ է համագործակցել բոլորի հետ՝ բացի գործող իշխանություններից։ Ըստ նրա` «Հայաստան» դաշինքը բաց է համագործակցության համար նաեւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո։ Ավելին՝ նա տրամաբանական է համարում, որ կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժի շուրջ։
— Անկեղծ ասեմ՝ այս պահի դրությամբ որեւէ մեկին 50+ տոկոս չեմ տեսնում՝ ե՛ւ ՔՊ-ին, ե՛ւ ընդդիմությանը։ Բայց կարծում եմ՝ հավաքական ընդդիմությունը հնարավորություն ունի՝ ճիշտ աշխատանքի դեպքում, հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից:

