«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ընտրություններին ինչ է պատրաստվում անել «Երկիր ծիրանի»-ն

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ է:

— Տիկին Փոստանջյան, տեղեկացանք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը պատրաստվում է համագումար անցկացնել: Ընտրություններին մասնակցելու եք առանձի՞ն, թե՞ դաշինքով:

— Դա համագումարի պատասխանելիքն է, ոչ թե` իմ, հետեւաբար չեմ կարող ասել: Համագումարից հետո պարզ կլինի:

— Դուք Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանն եք, հետեւաբար հնարավո՞ր է, որ նա լինի Ձեր վարչապետի թեկնածուն, թե՞, այնուամենայնիվ, Դուք կլինեք:

— Այո, ես նրա պաշտպանն եմ, սակայն մեկը մյուսի հետ կապ չունի: Եվ որպեսզի այդ հարցին տրվի բուն պատասխան, այնուամենայնիվ, պետք է սպասենք մինչ կկայանա համագումարը: Առանց համագումարի՝ չենք կարող ունենալ վարչապետի թեկնածու: Դուք լավ գիտեք, որ օրենքն է այդպիսին: Ցուցակները նախ հաստատվում են ու, իհարկե, ազդարարելը, թե ով պետք է լինի վարչապետի թեկնածուն, որոշմամբ պետք է տեղի ունենա:

— Իսկ հնարավո՞ր է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը սատարի որեւէ ուժի կամ դաշինքով ներկայանա ընտրություններին:

— Դա էլ է կախված համագումարի որոշումից: Բոլոր Ձեր հնչեցրած հարցերը կտրվի այդ օրը: Մենք նախապես ժողով ենք անցկացրել, եւ այդ բոլոր հարցերը ժողովի ընթացքում մեր ժողովականները բարձրացրել են, հետեւաբար, այդ հարցադրումների պատասխանները կամփոփվի համագումարի ընթացքում:

— Ինչպես տեսնում ենք, նախընտրական գործողությունները ակտիվ մտել են իրենց գործառույթների մեջ եւ, կարծես, ուրվագծվում են հիմնական առաջատար ուժերի անունները: Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս իրավիճակը:

— Քարոզարշավը տեղի է ունենում օրենսդրության ոչ թե նախատեսված ժամանակահատվածում, այլ` ավելի շուտ: Հիմա` այս քարոզչության ժամանակահատվածում, ոչ մի բան հայտնի լինել չի կարող, որովհետեւ ծրագրերը դեռ պաշտոնապես պետք է ընդունվեն եւ արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվեն: Մինչ ծրագրերը չիմանանք, ինչպե՞ս կարող ենք ասել, թե ով է առաջատար, կամ ով ինչպիսին է: Այսինքն՝ ծրագիրը պետք է գրանցվի, սակայն դա դեռ չունենք: Նախ պետք է առաջադրումը ընդունել, այնուհետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է գրանցի մասնակիցներին, այդ թվում` նրանց ծրագրերը, որից հետո նոր կկարողանամ Ձեր հարցերին մեծ սիրով պատասխանել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան