Ինչու էր Լավրովը մեկնել Պեկին
ՄիջազգայինՊեկինում կայացել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Ավելի վաղ տեւական քննարկում են ունեցել Լավրովը եւ Վան Ին։
Լավրովի Պեկին այցի մի շարք դետալներ փորձագետներին հիմք են տվել եզրակացնել, որ քննարկումների առանցքում ներկա գլոբալ իրավիճակում ռուս-չինական գործողությունների կոորդինացումն է: Այդ թվում` իրանական եւ ուկրաինական ուղղությունենրով: Որոշ աղբյուրներ ակնարկում են, որ ենթադրվում է նաեւ գործողությունների սինխրոնիզացում ԱՄՆ-ի հետ Պեկինի հնարավոր բանակցությունների ուղղությամբ:
Հայտնի է դարձել, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին սպասվում է Պուտինի այցը Պեկին:

