Ովքեր կոչերով էին հանդես գալիս եւ խրախոսում էին չվճարելը, հիմա ոչինչ չեն անում. Աշոտ Սարգսյան

Ներքաղաքական

Քաղաքային տրանսպորտի թեման շարունակում է մնալ ակտուալ: Ավելին, այն կարծես անցել է թույլատրելիի սահմանը: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կոշտ հրահանգներից հետո, ավտոբուսի վարորդները, իրենց իրավունք են վերապահում քաղաքացու հետ խոսել ծայրահեղ կոպիտ, չվարել ավտոբուսը, ինչը իր հերթին առաջացնում է կոնֆլիկտ, որն էլ վերածվում է քաշքշոցի: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

— Քաղաքապետ Ավինյանի հորդորով վարորդները լծվել են նաեւ գումար հավաքելու գործին: Հիշեցնեմ, որ տարիներ առաջ, հենց նույն Տիգրան Ավինյանն էր ասում, որ վարոորդը գումար չպետք է հավաքի, այլ պետք է միայն վարի մեքենան, ինչի համար էլ գնվեցին 100 կոպեկանոցի սարքերը: Սակայն, այժմ շանտաժի լեզվով, վարորդներին ստիպում են հետեւել ուղեվարձերի վճարումներին, հակառակ դեպքում կզրկվեն աշխատավարձերից: Սրան ի՞նչ մեկնաբանություն կտաք, երբ վերեւներից իջած հրահանգով վարորդը ուղեւորի հետ մտնում է կոնֆլիկտի մեջ:

— Ես պարզ հարց եմ տալիս Ձեզ՝ որ դուք հոսանք եք վառում, ամսվա վերջում վճարո՞ւմ եք դրա դիմաց: Երբ սրճարան եք գնում, վճարո՞ւմ եք եւ այլն: Դա էլ է չէ՞ ծառայության մատուցում, որը վճարվում է: Այսինքն, մի մեծ ավտոպարկ աշխատում է, որ ծառայություն մատուցի քաղաքացուն: Ինչո՞ւ պիտի քաղաքացին չվճարի, եւ ինչո՞ւ պիտի մենք դրանից վրդովվենք:

— Պարոն Սարգսյան, քաղաքացին ունի օրենքով սահմանված իրավունք բոյկոտի:

— Համամիտ եմ, որ քաղաքացին ունի այդ իրավունքը, բայց բոյկոտն այս դեպքում պետք է լինի ոչ թե նստել ավտոբուս, օգտվել ծառայությունից, հետո ասել՝ բոյկոտում եմ, չեմ վճարում, այլ բոյկոտը կարող է արտահայտել ավտոբուս չնստելով: Կարո՞ղ եք Դուք վաղը Ձեր իսկ կողմից սպառած հոսանքը չմուծել՝ ասելով ես բոյկոտում եմ: Չե՛ք կարող՝ կհոսանքազրկվեք:

— Այդ դեպքում միայն իմ հոսանքը կանջատեն, իմ պատճատով չեն անջատի հարեւան Պողոսի հոսանքը:

— Դե վարորդն էլ ասում է՝ չեմ վարում, իջե՛ք:

— Այսինքն, ստացվում է, բոյկոտողի պատճառով տուժում է նաեւ Պողոսը:

— Ես սա ընդվզում չեմ համարում: Այո, եղել է ինչ-որ մի փուլ, երբ իքս քաղաքական ուժեր փորձեցին բոյկոտ գեներացնել, սակայն ձախողեցին: Այն մարդիկ, ովքեր կոչերով էին հանդես գալիս եւ խրախոսում էին չվճարելը, այդ նույն մարդիկ հիմա ոչինչ չեն անում: Ժողովրդին չեն դիմում, որ՝ ժողովուրդ ջան, ագրեսիան վերացրեք: Եթե կրկին գործողություն եք անում, ապա դա արեք առանց վեճի եւ այլն: Այսինքն՝ պատասխանատվության մի բաժին, պետք է ընդդիմությունն, ի վերջո, վերցնի իր վրա:
Այն, ինչ հիմա է կատարվում, կոչվում է օգտվելով առիթից չվճարել ծառայության դիմաց:

Հիմա ասում են՝ տեսեք տրանսպորտը լիքն է, դրա համար մարդիկ չեն վճարում: Դա նմանվում է հավի ու ձվի պատմությանը: Եթե դու չես վճարում, բա քաղաքապետարանը ինչո՞վ նոր տրանսպորտներ գնի: Մենք ցույց ենք տվել, որ կարողանում ենք անել բարեփոխում, նոր տրանսպորտ ենք բերել եւ դեռ նորերն էլ պետք է բերենք: Կրկնում եմ, այլ հարց կլիներ, երբ այդ բոյկոտը լիներ համակարգված եւ համատարած, սակայն այս պարագայում, սա դիտվում է մի քիչ այլ կերպ: Վաղուց փոխվել է տրանսպորտն ու արդեն տարուց ավելի է այս խոսակցությունները կան, ուղղակի ինչ-որ մի փուլում, մարդիկ հասկանում են, որ եթե իրենք պատասխանատվության չեն ենթարկում, բնականաբար, փորձում են իրենց արտոնյալ զգալ: Դա շատ սխալ մոտեցում է:

— Իսկ ինչո՞ւ քաղաքային պետբյուջեից հատկացվեց ահռելի գումարներ հսկիչների համար, եթե պետք է վարորդը կատարի հսկիչի աշխատանքը եւս:

— Հսկիչների ծառայությունը նոր է, եւ այդ տեղերը դեռ համալրվում են: Բացի դրանից, կրկնում եմ, մարդիկ ունեն աշխատանքային պայմանագիր: Ես կարծում եմ, որ հավելյալ պարտականություն վարորդներն իրենց վրա չեն վերցնում: Եթե նման պարտավորվածություն չլիներ, վարորդը կհրաժարվեր ու կաներ միայն իր գործը, այն է՝ վարելը:

— Վարորդները դա անում են անօրինական կերպով, որպեսզի չզրկվեն աշխատանքից կամ աշխատավարձից:

— Ձեզ, հարգելի Նանա, ուղիղ հարց եմ տալիս՝ Դուք ծանո՞թ եք այդ պայմանագրին:

— Իհարկե, ծանոթ եմ եւ այդ պայմանագրի մեջ չկա գրված, որ վարորդը պարտավոր է գումար հավաքել, կամ հակառակ դեպքում՝ հրաժարվել ավտբուսը վարելուց: Նա կարող է նման դեպքերում դիմել պատկան մարմիններին՝ հարցին լուծում տալու համար:

— Եթե այդ իրավունքը չլիներ, չեմ կարծում, որ բացահայտ եւ ուղիղ այդ մասին խոսվեր: Մենք այնքանով ենք վստահ, որ ամեն բան նորմալ եւ ճիշտ է ընթանում, որ շարունակում ենք:

— Արդեն իսկ կան կոնֆլիկտներ, հրմշտոց, հայհոյանք: Դա է քաղաքապետի հորդորի «արդյունքը»...

— Ես անընդունելի եմ համարում նման միջադեպերը եւ ցավում, որ նման դեպքեր են արձանագրվել: Ամեն դեպքում, վարորդն իր գործն է անում՝ ասելով վճարի: Պարտադի՞ր է դրա համար այդ մարդուն քաշքշել, դա նորմա՞լ է:

— Երբ խոսակցությունը հասնում է նրան, որ վարորդն ասում է՝ չեմ քշի, փողերը վճարեք եւ այլն, այս ոճի մեջ, բնականաբար, հասունանում է վեճ: Չվարելու իրավունք վարորդը չունի:

— Կհիշե՞ք Քովիդի ժամանակները: Մարդիկ իրար կարող էին ասել՝ դիմակ կրի, ու դրանից էլ կարող էր վեճ հասունանալ: Կարծում եմ, պետք է գիտակցության եւ ընկալման մակարդակը փոխել:

— Այսինքն, Դուք նորմա՞լ եք համարում, որ Տիգրան Ավինյանի հորդորից հետո քաղաքացիները վիճում են, հայհոյում մեկը մյուսին եւ անհանդուրժողական մթնոլորտ ձեւավորում:

— Չէ, իհարկե, վեճը նորմալ չեմ համարում, սակայն նորմալ եմ համարում, որ քաղաքացին պետք է վճարի իրեն մատուցված ծառայության համար: Այլ հարց կլինի, եթե քաղաքապետարանը հայտարարի ինչ-որ անվճար տրանսպորտի օր: Տրանսպորտի մատուցած ծառայությունը նույնն է, ինչ հարյուր հազարավոր մատուցված ծառայությունները, որոնք քաղաքացին բարեխղճորեն վճարում է:

— Հիմք ընդունելով, որ ոչ մի կերպ չարդարացվեց տրանսպորտի գնի թանկացումը, որը գուցե ոմանց համար թանկ չի համարվում, սակայն հիմնական տրանսպորտից օգտվող խավի համար համարվում է բավականին թանկ եւ քաղաքացին չի կարողանում վճարել: Սա երբեւէ դիտարկե՞լ էիք:

— Պետք է ասեմ, որ 800 հազար քաղաքացի, տարբեր սոցիալական շերտերի, օգտվում են արտոնություններից: Արտոնություն, որը նրանց համար 150 դրամը դարձնում է շատ ավելի էժան:

— Եկեք պարզ հաշվարկ կատարենք. եթե քաղաքապետարանը վճարում է հսկիչներին, 800 հազար քաղաքացու համար անում է զգալի զեղչ, դրան գումարած չվճարողը, միեւնույնն է, չի վճարում, ապա այն թանկացնելու իմաստը ո՞րն էր: Արդյոք նույն գինը չի գալիս:

— Իհարկե՝ ոչ: Այդ հաշվարկը սխալ է եւ հետո՝ Դուք Ձեր ներկայացրած հաշվարկով, չվճարողին նորմայի սահմանի մեջ եք մտցնում՝ համարելով, որ նորմալ է չվճարելը: Մարդը օգտվում է ծառայությունից, պետք է վճարի ծառայության դիմաց: Հաշվի առեք, որ աշխատում է մի ամբողջ աշխատակազմ, ավտոպարկ եւ այլն, նոր ավտոբուսներ են բերվելու՝ 170 հատ: Դա ինչի՞ հաշվին է արվում: Մարդկանց մոտ թող չստեղծվի տպավորություն, որ անվերջ ուղղակի փող է հավաքագրվում: Ո՛չ, չի հավաքագրվում: Դա ծառայության դիմաց վճարված գումարն է, որը կրկնում եմ՝ գնում է եւս նոր ավտոբուսներ գնելու համար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում