ԹՐԱՄՓԸ ՆՈՒՅՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ Է. ԿՌՎԵԼ ԿԱՄ ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ

Միջազգային

Ն­ման է, որ ԱՄՆ նա­խա­գա­հի նյար­դե­րը վերջ­նա­կա­նա­պես են տե­ղի տա­լիս: Այդ տպա­վո­րութ­յունն ա­ռա­ջա­ցավ նաեւ այն բա­նից հե­տո, երբ Թ­րամ­փը հրա­պա­րա­կավ նետ­վեց Հ­ռո­մի պապ Լ­եւոն IV-ի վրա` հայ­տա­րա­րե­լով. «Ես չեմ ու­զում այն­պի­սի պա­պ, ո­րը կար­ծում է, որ Ի­րա­նին թույ­լատր­վում է մի­ջու­կա­յին զենք ու­նե­նալ։ Ես չեմ ու­զում այն­պի­սի պա­պ, ո­րը սար­սա­փե­լի է հա­մա­րում ԱՄՆ-ի կող­մից Վե­նե­սո­ւե­լա­յի վրա հար­ձա­կու­մը: Ես չեմ ու­զում այն­պի­սի պա­պ, ո­րը քննա­դա­տում է Միաց­յալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հին: Հ­ռո­մի պապ Լ­եւո­նը պետք է շնոր­հա­կալ լի­նի. ե­թե ես Ս­պի­տակ տա­նը չլի­նեի, Լ­եւո­նը Վա­տի­կա­նում չէր լի­նի»: Այ­սինքն, Թ­րամ­փին պետք է այն­պի­սի Հ­ռո­մի պապ, ո­րը հե­զութ­յամբ կող­ջու­նի ա­մեն մի հան­ցա­գոր­ծութ­յուն…

ԼԵՎՈՆ ՊԱՊԻ՞Ց ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ

­Միայն թե Հ­ռո­մի պա­պին «դար­ձի բե­րե­լու» հար­ցում Թ­րամ­փը մեկ տար­բե­րակ ու­նի` ռմբա­կո­ծել Վա­տի­կա­նը: Ու թող դա ֆան­տաս­տիկ չթվա. օ­րերս հայտ­նի դար­ձավ, որ ա­մե­րիկ­յան պա­տե­րազ­մի նա­խա­րա­րը նաեւ նման սպառ­նա­լիք­նե­ր է հղել Վա­տի­կա­նին: Միայն թե` սպառ­նա­լը մի բան է, ա­նե­լը` այլ: Ու քա­նի դեռ Թ­րամ­փը չի հա­ջո­ղաց­րել ողջ աշ­խար­հին պա­տե­րազմ հայ­տա­րա­րել, նման գոր­ծե­լաո­ճը միայն ի­րեն է հար­վա­ծում: Այ­սինքն, կար­ծես թե Թ­րամ­փը հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս «կաշ­վից դուրս է գա­լիս», որ ա­վե­լի ու ա­վե­լի նվա­զեց­նի իր ընդ­հան­րա­կան վար­կա­նի­շը, դրա­նով հան­դերձ` ազ­դե­ցութ­յու­նը եւ այլն: Նույ­նը Հ­ռո­մի պա­պի դեմ այս «ոչ խա­չակ­րաց ար­շա­վանքն» էր, ո­րը ան­մի­ջա­պես էլ Թ­րամ­փի դեմ տրա­մադ­րեց կա­թո­լիկ հա­մայն­քը: Օ­րի­նակն է ԱՄՆ սե­նա­տոր Մարկ Քել­լիի  հայ­տա­րա­րութ­յու­նը Թրամփին. «Որ­պես կա­թո­լիկ՝ ես զզվե­լի եմ հա­մա­րում, որ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հը հրա­պա­րա­կավ հար­ձակ­վում է Սուրբ Պետ­րո­սի հա­ջոր­դի վրա։ Դո­նալդ Թ­րամ­փը ձա­խող­վում է։ Ն­րա պա­տե­րազ­մը Ի­րա­նում հան­գեց­րել է ա­մե­րի­կա­ցի զոր­քե­րի եւ­ ի­րան­ցի ե­րե­խա­նե­րի մահ­վան։ Նա կհար­ձակ­վի ցան­կա­ցա­ծի վրա՝ ի­րեն պաշտ­պա­նե­լու փորձ կա­տա­րե­լու հա­մար: Նույ­նիսկ Ե­կե­ղե­ցու վրա, որ­տեղ մի­լիո­նա­վոր ա­մե­րի­կա­ցի­ներ ա­մեն օր հա­վատք եւ մ­խի­թա­րութ­յուն են գտնում։ Ա­մե­րի­կա­ցի ժո­ղո­վուր­դը ար­ժա­նի է այն­պի­սի նա­խա­գա­հի, ո­րը հաս­կա­նում է իր խոս­քե­րի հետ­եւանք­նե­րը եւ պա­տաս­խա­նատ­վութ­յուն է կրում իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար»:

­Դե գնա ու հաս­կա­ցիր` ին­չո՞ւ Թ­րամ­փը ո­րո­շեց ա­նի­մաստ տեղն իր դեմ հա­նել կա­թո­լի­կա­կան հա­մայն­քին: Ե­րե­ւի միակ ռեալ բա­ցատ­րութ­յունն այն է, որ ծե­րու­կի նյար­դերն ի­րոք վերջ­նա­կա­նա­պես են տե­ղի տա­լիս: Ա­սենք, այդ բա­ցատ­րութ­յու­նը կա­րե­լի է տալ այս օ­րե­րին Թ­րամ­փի մյուս` ա­վե­լի խո­շոր եւ վատ­թա­րա­գույն հե­տե­ւանք­ներ խոս­տա­ցող քայ­լին` Ի­րա­նը բլո­կա­դա­յի են­թար­կե­լու ո­րոշ­մա­նը:

ՈՐՈՇԵՑ ՓԱԿԵԼ ԱՅՆ, ԻՆՉԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԷՐ ԲԱՑԵԼ

­Նա­խօ­րեին Պեն­տա­գո­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց` որ սկսում է (հայ­տա­րա­րութ­յան հա­մա­ձայն` ե­րեկ ժա­մը 10:00-ից) Ի­րա­նի ծո­վա­յին բլո­կա­դան: Թեեւ այն, որ այդ քայլն ա­մե­նե­ւին էլ միայն Ի­րա­նին չի հար­վա­ծում, գա­լիս է հու­շե­լու, որ սա կա­րող է ոչ միայն նյար­դա­յին խան­գար­ման հե­տե­ւանք լի­նել, այլ շատ ա­վե­լի խոր­քա­յին ծրագ­րե­րի: Այս­պես, ԱՄՆ-ն նախ պաշ­տո­նա­պես ֆիք­սում է, որ բլո­կա­դան` «Վե­րա­բե­րում է ԲՈԼՈՐ երկր­նե­րի նա­վե­րին», այդ թվում՝ Չի­նաս­տա­նին, Ռու­սաս­տա­նին եւ Հնդ­կաս­տա­նին: Նաեւ, որ այն վե­րա­բե­րում է «Պար­սից եւ Օ­մա­նի ծո­ցե­րի բո­լոր ի­րա­նա­կան նա­վա­հան­գիստ­նե­րին», այ­սինքն` ա­մե­նե­ւին էլ միայն Հոր­մու­զի նե­ղու­ցի խնդրի հետ չէ, որ կապ­ված է:

­Նախ ֆիք­սենք. թեեւ Ի­րա­նի հետ հրա­դա­դա­րի ռե­ժի­մը դեռ պաշ­տո­նա­պես չե­ղարկ­ված չէ, սա­կայն բլո­կա­դա աս­վա­ծը պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն է: Էլ չա­սած, որ հրա­դա­դարն ան­մի­ջա­պես նաեւ պաշ­տո­նա­պես կչե­ղարկ­վի, ե­թե ԱՄՆ-ն փոր­ձի ու­ժա­յին մի­ջո­ցով ար­գե­լել ի­րա­նա­կան նա­վե­րի շար­ժը: Եվ այն, որ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­ներն ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քե­ցին Թ­րամ­փի այդ քայ­լին, գա­լիս է հու­շե­լու, որ սպա­սե­լիք­նե­րը, մեղմ ա­սած, հու­սադ­րող չեն: Ա­մեն դեպ­քում, ի՞նչ կա այս ա­մե­նի տակ, ո՞ւր է տա­նե­լու:

Այս­տեղ, թե­րեւս, պետք է վե­րա­դառ­նալ Պա­կիս­տա­նում կա­յա­ցած Ի­րան-ԱՄՆ բա­նակ­ցութ­յու­ննե­րին, ո­րոնք, ինչ­պես Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ա­րաղ­չին ար­տա­հայտ­վեց, ձա­խող­վե­ցին «հենց այն պա­հին, երբ «Իս­լա­մա­բա­դի հա­մա­ձայ­նա­գի­րը» ըն­դա­մե­նը մի քա­նի քայլ էր հե­ռու»: Այ­սինքն, ըստ Ա­րաղ­չու. «Մենք բախ­վե­ցինք ա­գա­հութ­յան, նպա­տակ­նե­րի ա­նընդ­հատ փո­փո­խութ­յան եւ շր­ջա­փակ­ման սպառ­նա­լիք­նե­րի հետ»: Թե որն էր ԱՄՆ-ի պա­հան­ջը, մեկ­նա­բա­նել է ի­րա­նա­կան պատ­վի­րա­կութ­յան ան­դամ Սե­յեդ Նա­բա­վիան.

  1. Ն­րանք պա­հան­ջել են Հոր­մու­զի նե­ղու­ցից ստաց­ված ե­կա­մուտ­նե­րի հա­մա­տեղ բա­ժին Ի­րա­նի հետ:
  2. Ն­րանք ցան­կա­նում էին, որ մեր 60%-ով հարս­տաց­ված ու­րա­նը հան­վի Ի­րա­նից։
  3. Ն­րանք ձգտում էին Ի­րա­նին զրկել ու­րա­նը հարս­տաց­նե­լու ի­րա­վուն­քից 20 տա­րով:

­Թե­րեւս, կա­րե­լի է են­թադ­րել, որ ե­թե Ի­րա­նը հա­մա­ձայն­վեր Հոր­մու­զի նե­ղու­ցի հսկո­ղութ­յու­նը կի­սել ԱՄՆ-ի հետ, ու­րա­նի թե­մա­յով հաս­տատ ինչ-որ լու­ծում­ներ կգտնվեին: Հի­շեց­նենք, որ նման ակ­նարկ լսվել է նաեւ Թ­րամ­փից. ե­թե Հոր­մու­զի նե­ղուցն Ի­րա­նը հա­մա­ձայն­վի շա­հա­գոր­ծել ԱՄՆ-ի հետ, ա­պա մնա­ցած ա­մեն բան շատ ա­րագ տե­ղը կընկ­նի: Ընդ ո­րում` ա­սել, թե այդ­տեղ Թ­րամ­փը պար­զա­պես «բիզ­նե­սից փայ» է ու­զում, ե­րե­ւի սխալ կլի­նի: Նե­ղու­ցով անց­նում է օ­րա­կան մոտ 20 մի­լիոն բա­րել նավթ, ո­րի ա­մեն բա­րե­լից Ի­րա­նը պա­հան­ջում է 2 դո­լար: Դա, հա­նած Ի­րա­նի անվ­ճար ան­ցում­նե­րը, ամ­սա­կան 1 մի­լիար­դի չափ գու­մար է, տա­րե­կան` 12 մի­լիար­դի: Եր­կու մա­սի բա­ժա­նե­լու եւ ծախ­սե­րը հա­նե­լու դեպ­քում ԱՄՆ-ը կա­րող էր հու­սալ, ա­սենք, տա­րին մոտ 5 մի­լիար­դի ե­կա­մուտ: Սա ԱՄՆ-ի հա­մար այն գու­մա­րը չէ, հա­նուն ո­րի ի­մաստ կու­նե­նար եւս մի քա­նի հար­յուր մի­լիարդ ծախ­սել Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մե­լու հա­մար, չհաշ­ված քա­ղա­քա­կան գեր­ռիս­կե­րը: Խն­դի­րը փո­ղը չէ, խնդիրն այն է, թե քա­ղա­քա­կան ի­մաս­տով ինչ է նշա­նա­կում Հոր­մու­զի նե­ղու­ցի վե­րահս­կո­ղութ­յու­նը:

 Հայ­տա­րա­րութ­յու­նը, ո­րը լսվեց Ճա­պո­նիա­յից, շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում: Այն է` ճա­պո­նա­ցի­նե­րը Ի­րա­նից նավթ են գնում չի­նա­կան յո­ւա­նով: Ու չմո­ռա­նանք. Հոր­մու­զի նե­ղու­ցով անց­նե­լու հա­մար Ի­րա­նը վճար է պա­հան­ջում ոչ թե դո­լա­րով, այլ նո­րից յո­ւա­նով: Էլ չա­սած, որ «վատ օ­րի­նա­կը վա­րա­կիչ է». ի՞նչ է լի­նե­լու, ե­թե ա­րաբ­նե­րը եւս սկսեն գո­նե ա­սիա­կան գո­տում նավթ վա­ճա­ռել յո­ւա­նով: Էլ չա­սած ռուս­նե­րի մա­սին, ո­րոնք ոչ միայն նավթն ու գա­զը, այլ, առ­հա­սա­րակ, Չի­նաս­տա­նի հետ երկ­կողմ ա­ռեւ­տու­րը գրե­թե ամ­բող­ջութ­յամբ յո­ւա­նի­զաց­րել են: Հե­տե­ւանքն աչ­քի ա­ռաջ է. ե­թե Հոր­մու­զի նե­ղու­ցը վերջ­նա­կա­նա­պես է հայտն­վում ի­րա­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ, ա­պա դա «նավ­թա­դո­լար» հաս­կա­ցութ­յան հա­մար «դա­գա­ղի վեր­ջին մե­խի» աս­տի­ճա­նի հաս­նող լրջա­գույն սպառ­նա­լիք է` մնա­ցած բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ու ե­թե հի­մա Թ­րամ­փը չի կա­րո­ղա­նում Հոր­մու­զի նե­ղու­ցում հաս­տա­տել նախ­կին կար­գա­վի­ճա­կը, մնում է գո­նե հա­մա­տե­ղութ­յան կար­գով վե­րահս­կո­ղութ­յուն ու­նե­նալ: Ի­րա­նը մեր­ժեց եւ ոչ ա­ռանց թի­կուն­քին Պե­կի­նի եւ Մոսկ­վա­յի շուն­չը զգա­լու: Ու Թ­րամ­փին մնում էր իր հեր­թին բլո­կա­դա­յի են­թար­կել այն, ին­չը խոս­տա­նում էր բա­ցել: Զա­վեշ­տի է նման­վում, ո­րը ֆիք­սում է ան­գամ ա­մե­րիկ­յան սե­նա­տոր Մարկ Ո­ւոր­նե­րը. «Ես չեմ հաս­կա­նում, թե ինչ­պես Հոր­մու­զի նե­ղու­ցը փա­կե­լը, կստի­պի ի­րան­ցի­նե­րին բա­ցել այն»:

ԻՆՉԻ ԿՏԱՆԻ ԻՐԱՆԻ ԲԼՈԿԱԴԱՆ

­Բայց որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան ԱՄՆ-ի այս նոր քայ­լը: Նախ, ե­թե դրա է­ֆեկ­տի­վութ­յան վրա շատ մեծ հույ­սեր ու­նե­նա­յին, ա­պա հաս­տատ, այն էլ` Չի­նաս­տա­նին խնդրե­լով, Իս­լա­մա­բա­դում բա­նակ­ցութ­յուն­նե­րի փո­խա­րեն հենց այդ չա­փա­զանց վտան­գա­վոր քայ­լին կդի­մեին: «Չա­փա­զանց վտան­գա­վոր», քա­նի որ այս­պի­սով գործ­նա­կա­նում ու­ղիղ հա­կա­սութ­յան մեջ են մտնում ա­ռա­ջին հեր­թին Չի­նաս­տա­նի հետ, ա­պա նաեւ Հնդ­կաս­տա­նի եւ վեր­ջում` Ռու­սաս­տա­նի, ար­գե­լե­լով նաեւ նրանց նա­վե­րի ան­ցու­մը: Ընդ ո­րում, խնդիրն ա­վե­լի սուր է հենց Չի­նաս­տա­նի եւ Հնդ­կաս­տա­նի պա­րա­գա­յում, քա­նի որ ԱՄՆ-ի այդ ար­գելքն ու­ղիղ հար­ված է այդ երկր­նե­րի անվ­տան­գութ­յա­նը. Հոր­մու­զի նե­ղու­ցով ստա­նում են ի­րենց է­ներ­գա­կիր­նե­րի միան­գա­մայն ծան­րակ­շիռ մա­սը: Վեր­ջա­պես, հար­վածն ուղղ­ված է նաեւ Եվ­րո­պա­յին, ո­րը եւս «նստած է» ա­րա­բա­կան «նավ­թա­յին ա­սե­ղին»: Ու սա դեռ միայն է­ներ­գա­կիր­նե­րի մա­սով:

Ընդ­հա­նուր պատ­կե­րը սա է. Հոր­մու­զի նե­ղու­ցով անց­նում է նավ­թի հա­մաշ­խար­հա­յին պա­հան­ջար­կի մոտ 20 եւ գա­զի` մոտ 20-25 տո­կո­սը: Պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նը թեեւ ո­րո­շա­կի խնդիր­ներ ա­ռա­ջաց­րեց, սա­կայն, չնա­յած մեծ աղ­մու­կին, ի­րա­կա­նում ան­կու­մը շատ մեծ չէր: Նախ, նե­ղու­ցով անց­նում էր ի­րա­նա­կան նավ­թը, ո­րի ար­տա­հա­նու­մը զգա­լիո­րեն ա­վե­լա­ցավ: Երկ­րոր­դը. մի շարք դեպ­քե­րում Ի­րա­նը թույլ տվեց այլ երկր­նե­րի նավ­թի ան­ցում: Ոչ մեծ ծա­վալ­նե­րով, սա­կայն ոչ էլ անն­շան:

­Բա­ցի այդ, նաեւ Հոր­մու­զի նե­ղու­ցը շրջան­ցող նավ­թի փո­խադր­ման ու­ղի­ներ: Խո­ղո­վա­կա­շա­րով Սաուդ­յան Ա­րա­բիան կապ­վում է Կար­միր ծո­վի հետ (հաշ­վար­կա­յին հզո­րութ­յուն օ­րա­կան 5 մի­լիոն բա­րել է, ո­րը հասց­րել է 7-ի): Այլ խո­ղո­վա­կա­շա­րով ԱՄԷ-ից օ­րա­կան 1,5 մի­լիոն բա­րել է հաս­նում Կար­միր ծով: Կան նաեւ Ի­րա­քից դուրս ե­կող խո­ղո­վա­կա­շա­րեր, ո­րոնք սա­կայն ու­նեն խնդիր­ներ: Թ­վե­րը շրջան­ցե­լով` նշենք, որ հան­րա­գու­մա­րում, որ­պես Հոր­մու­զի նե­ղու­ցի շրջան­ցում, խո­ղո­վա­կա­շա­րե­րը ի­րենց վրա վերց­րին օ­րա­կան հա­վել­յալ մոտ 5 մի­լիոն բա­րել նավթ, որն ա­մեն օր նե­ղու­ցով անց­նող 20-21 մի­լիոն բա­րել նավ­թի մեջ զգա­լի ցու­ցա­նիշ է: Գու­մա­րած Ի­րա­նի նավ­թի ար­տա­հան­ման ա­վե­լա­ցու­մը եւ մյուս թույ­լատր­ված ար­տա­հա­նում­նե­րը: Այ­սինքն, այդ 20-21 մի­լիոն բա­րե­լի մոտ կե­սը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ է­լի դուրս էր գա­լիս հա­մաշ­խար­հա­յին շու­կա: Բա­ցի այդ, հե­ղուկ բնա­կան գա­զի հա­մաշ­խար­հա­յին ծա­վալ­նե­րի մոտ 20-25%-ը անց­նում է նե­ղու­ցով, ո­րի հա­մար ար­դեն  ցա­մա­քա­յին այ­լընտ­րանք չկա:

­Լիա­կա­տար բլո­կա­դա­յի դեպ­քում նավ­թի ար­տա­հա­նու­մը Պար­սից ծո­ցի գո­տուց լիո­վին կանգ կառ­նի. Ի­րա­նը դժվար թե ա­րա­բա­կան խո­ղո­վա­կա­շա­րե­րի աշ­խա­տան­քը չկանգ­նեց­նի: Սա ար­դեն են­թադ­րում է աշ­խար­հում 20 տո­կո­սա­նոց դե­ֆի­ցիտ եւ 1 բա­րե­լի հա­մար մոտ 200 դո­լա­րի կար­գի գին:

­Սա ար­դեն իսկ տնտե­սա­կան ա­ղետ է աշ­խար­հի հա­մար, սա­կայն միայն դրա­նով ա­մեն բան չի սահ­մա­նա­փակ­վի: Բ­լո­կա­դա­յի դեպ­քում, ինչ­պես Ի­րա­նը կան­խավ հայ­տա­րա­րել է, կար­գե­լա­փա­կի նաեւ Բաբ էլ-­Ման­դե­բի նե­ղու­ցը` դե­պի Կար­միր ծով եւ Սո­ւե­զի ջրանք տա­նող ու­ղին: Սա ար­դեն ան­նա­խա­դեպ հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան կա­տաստ­րո­ֆա կլի­նի:

­Բայց ան­գամ սա չէ վեր­ջը. երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րը հար­վածն ուղ­ղա­կիո­րեն ուղղ­ում են Չի­նաս­տա­ն, ա­պա պա­տաս­խա­նը կա­րող է լի­նել հա­յե­լա­յին: Այ­սինքն, ռիս­կի գո­տում են հայտն­վում նաեւ Պա­նա­մա­յի ջրանց­քը, Սո­ւե­զի ջրանցքը եւ Մա­լակ­կա­յի նե­ղու­ցը. ներ­կա­յիս հա­մաշ­խար­հա­յին լո­գիս­տի­կա­յի ա­ռանց­քա­յին կե­տե­րը:

­Կա­րո՞ղ է Թ­րամ­փը դի­մադ­րել այս ա­մե­նից բխող հե­տե­ւանք­նե­րին, այդ թվում` ԱՄՆ-ում: Սա ար­դեն ա­ռան­ձին հարց է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում