Կրակոցներ Թուրքիայի դպրոցում. 16 վիրավոր (Տեսանյութ)
ՄիջազգայինԹուրքիայի հարավ-արևելքում՝ Սիվերեկ քաղաքի (Շանլըուրֆա նահանգ) դպրոցում կրակոցներ են հնչել:
18-ամյա հարձակվողը անկանոն կրակ է բացել իր նախկին մասնագիտական միջնակարգ դպրոցում:
Հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 16 մարդ: Դեպքից հետո կրակողը թաքնվել է շենքի ներսում և ինքնասպան եղել նույն զենքով:

