ԱՄՆ-ն պլանավորում է Իրանի հետ բանակցությունների նոր փուլ
ՄիջազգայինԻրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հինգշաբթի օրը Իսլամաբադում, հաղորդում է The Atlantic-ի լրագրող Արաշ Ազիզին՝ հղում անելով Թեհրանի աղբյուրին։
Դրանից առաջ ԱՄՆ պաշտոնյան CNN-ին ասել է, որ քննարկում են Իրանի հետ հանդիպման հնարավոր ամսաթվերը և վայրերը, չնայած դեռևս պարզ չէ, թե արդյոք նման հանդիպումը կհանգեցնի՞ արդյունքի։
Եթե Իրանի և տարածաշրջանային միջնորդների հետ ընթացող բանակցությունները առաջիկա օրերին առաջընթաց ունենան, այդ քննարկումները կշարունակվեն։
«Մենք պետք է պատրաստ լինենք, որ եթե իրավիճակը հասնի հանդիպման անհրաժեշտության, մենք արագ կապահովենք պայմանների ստեղծումը», - ընդգծեց պաշտոնյան։

