Էրդողանը Իսրայելին սպառնացել է պատերազմով. Jerusalem Post
ՄիջազգայինԸստ «Jerusalem Post»-ի՝ Էրդողանը Իսրայելին սպառնացել է պատերազմով։
«Չնայած հրադադարին, Իսրայելը 1.2 միլիոն լիբանանցիների ստիպել է լքել իրենց տները քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների պատճառով։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի կանխենք Իսրայելի կողմից դա անելը Պաղեստինի հետ։ Ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել։ Ոչինչ չի խանգարում մեզ դա անել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Ի պատասխան, Իսրայելի մշակութային ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուն Էրդողանին անվանել է «մեգալոման բռնապետ»՝ «իմպերիալիստական հավակնություններով», որը իրեն համարում է «օսմանյան սուլթան, մինչդեռ ոչ այլ ինչ է, քան խղճուկ բռնակալ՝ փլուզվող տնտեսություն և մեռած ժողովրդավարություն ունեցող երկրի վրա»։

