Բացի այդ չորս կուսակցությունից, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. Ալբերտ Մովսիսյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Արդար խոսք» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՀԱՎԱՍԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԻՑ»

— Դուք նշել էիք, որ «Արդար խոսք» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդանական ընտրություններին: Սակայն օրեր առաջ հայտարարություն տարածեցիք, որ չեք մասնակցելու: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր որոշումը:

— Մեր կուսակցության որոշումը պայմանավորված է նրանով, որ ինչպես բազմիցս ասել ենք, ընտրությունները վաղուց դուրս են եկել հավասար մրցակցության դաշտից: Քարոզարշավը փաստացի սկսվել է ժամանակից ավելի շուտ եւ համապատասխան մարմինների կողմից այն այլեւս չի վերահսկվում: Այսինքն՝ ստացվում է, որ օրենքը չի գործում հավասարապես: Նաեւ նկատենք, որ լրատվամիջոցների մեծամասնությունն աշխատում է կողմնապահությամբ ընտրած քաղաքական ուժերի հետ միասին: Այսպիսի անարդար պայքարի մեջ մտնելը ժողովրդավարական չեմ կարող համարել:

Արդյո՞ք այն, ինչ նոր մատնանշեցիք, այնքան ուժեղ հանգամանք կարողացավ լինել, որ Ձեր որոշման վրա ազդեց:

— Գիտեք, ես նշում եմ ամբողջական պատկերի չնչին մասը: Բնականաբար, խնդիրները շատ-շատ են, որոնք հավասար պայքարի չեն մղում քաղաքական ուժերին: Անգամ կան հարթակներ, որտեղ չեն նշվում բոլոր կուսակցությունների անունները, երբ անցկացվում են սոցհարցումներ: Միայն նշվում են այն կուսակցությունների անունները, որոնք ֆինանսապես ապահովել են իրենց ներկայությունը տվյալ ցուցակում: Ասեմ ավելին, եղել է անգամ դեպք, երբ զանգահարել են իմ անձնական հեռախոսահամարին հարցման նպատակով եւ նշել են մի քանի կուսակցությունների անուններ՝ անտեսելով բոլոր մնացած կուսակցություններին, որոնք հայտ են ներկայացրել մասնակցության: Ես նույնիսկ կատակել եմ՝ ասելով, բացի այդ չորս կուսակցությունից, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք:

Ի դեպ, անտեսվում են այնպիսի կուսակցություններ, որոնք ժողովրդավարության ձգտումով առաջացած քաղաքական ուժեր են, եւ նրանց անտեսելը, մեղմ ասած, անընդունելի է: Սակայն, ակնհայտ է, որ հարցման մեջ ներգրավում են այն կուսակցություններին, ովքեր ֆինանսավորում են այդ հարցումները: Ստացվում է, որ դեռ չսկսված հիմնական քարոզարշավը, ակնհայտ տեսնում ենք անօրինական գործողություններ: Խնդիրներն այնքան բազմազան են, որ ամբողջն ասել հնարավոր չէ: Մենք տեսնում ենք այնպիսի ուժերի, որոնք արդարության կոչ անելով՝ փորձում են իրավիճակը շեղել, մարդկանց մոլորեցնել, սակայն իմանալով նրանց պատմությունը` գիտենք, որ ժողովրդավարության մասին, խոսք լինել չի կարող՝ ո՛չ տվյալ անձի, ո՛չ էլ տվյալ կուսակցության կողմից: Հետեւապես, նմանատիպ պայքարի մեջ մտնել նմանատիպ ուժերի հետ, անիմաստ եմ համարում:

— Պարոն Մովսիսյան, ի՞նչ եք պատրաստվում անել այդ դեպքում:

— Մենք, մեր չմասնակցելով, չենք դադարեցնում մեր գործունեությունը: Նման կերպ մենք առավել արդարացի ենք մոտենում հարցերին եւ, բառի բուն իմաստով, յուրաքանչյուր անարդար քայլ` կապված մեր պետականության հետ, միանշանակ ունենալու են մեր կողմից կոշտ արձագանքներ:

Կա՞ որեւիցե ուժ, որին Դուք կսատարեք:

— Ոչ, ներկա պահին չկա նման ուժ: Բայց եթե լինի նման որոշում, մենք անպայման հայտարարությամբ հանդես կգանք:

«ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՏՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ»

— Որպես Երեւանի ավագնու անդամ, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերին առկա իրավիճակը, երբ հենց քաղաքապետի անմիջական հրահանգով ավտոբուսի վարորդները վիճում են քաղաքացիների հետ  վճարումներ չկատարելու կապակցությամբ:

— Վարորդները տրվում են անօրինական հրահանգների եւ վիճում են ուղեւորների հետ ուղեւվարձի կապակցությամբ: Հորդորում եմ վարորդներին՝ նման սադրանքների չգնալ: Առհասարակ, նմանատիպ հարցերը կարգավորելու համար, հարկավոր է ավելի ժամանակակից մոտեցում ցուցաբերել: Այսինքն` վարորդին ստիպել, որ վերջինս ստիպի ուղեւորին, որպեսզի նա վճարի, դա սխալ մոտեցում է: Նմանատիպ դեպքերում կարծում եմ՝ ամենաճիշտ տարբերակը կլիներ, երբ տվյալ տրանսպորտային միջոցում լինի ձայնային մեկ րոպեանոց հաղորդագրություն, ինչպես մետրոյում է: Սա առնվազն նրա համար, որպեսզի վարորդը չշեղվի, եւ ամեն կանգառում հայտարարությամբ ուղեւորներին ձայնագրությունը հիշեցնի վճարում կատարելու մասին:

Արդյոք այդ տարբերակը կաշխատի: Չվճարողը, միեւնույնն է, չի վճարի:

— Իհարկե, կարող է եւ այդ տարբերակը չաշխատել, բայց, ամեն դեպքում, վարորդի ուսերի բեռը կնվազի, եւ միարժամանակ հորդորը կհնչի: Իսկ առհասարակ խնդիրը վերացնելու համար նախ պետք էր նմանատիպ խնդիր չառաջացնեին, որպեսզի հետո էլ չմտածեին այդ խնդիրը լուծելու մասին: Եվ, վերջապես, այդ խնդիրը վարորդը չէ, որ պետք է լուծի ու վարելուն զուգահեռ ամեն կանգառում մտածի, թե ինչպես ուղեւվարձերը հավաքի: Այստեղ կա նաեւ այլ հարց. օրինակ` քաղաքացին նստում է տրանսպորտ, վճարում է իր 150 դրամ ուղեւվարձը, սակայն մյուս քաղաքացու չվճարելու պատճառով տուժում է, քանի որ վարորդն այդ մեկ չվճարողի պատճառով հրաժարվում է ավտոբուսը վարել:

Վարորդը արդյո՞ք ունի չվարելու իրավունք:

—Խնդիրը հենց այդ է. վարորդը նման իրավունք չունի, սակայն տրվում է սադրանքի՝ լավ գիտակցելով, որ օրենքով նման իրավունք չունի, սակայն անում է դա, քանի որ մտածում է ավելի լավ է նման անօրինական քայլի գնալ, միայն թե աշխատանքից եւ աշխատավարձից չզրկվի:

Հետեւապես կկրկնեմ իմ հորդորը. եթե վարորդները գիտակցաբար մոտենան այս հարցին եւ չտրվեն սադրանքների, հստակ մի մարդու նման ներկայացեն իրենց օրենքով սահմանված գործառույթները՝ այն է քաղաքացուն անվնաս եւ ապահով հասցնել Ա կետից Բ կետ եւ արդեն իրենք պահանջեն քաղաքապետարանից, որպեսզի մնացած հարցերը լուծի հասարակական կարգը պահպանող վարչությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում