Ադրբեջանն անգամ խաղաղության նշույլ չի խոստանում. Գրիգորի Այվազյան

Ներքաղաքական

Ադրբեջան են մեկնել հայ փորձագետները: Ապրիլի 10-12-ը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների երկկողմանի կլոր սեղան-քննարկումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում:

Թե տեսականորեն ինչ կտան այդ քննարկումները, «Իրավունք»-ը պարզել Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, կովկասագետ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ զրույցում:

— Կարծում եմ՝ այստեղ կարևոր է ոչ թե որևէ կոնկրետ անձի կամ խմբի նախաձեռնությունը կամ ինչ-որ տեղ մեկնելը, այլ ընդհանուր մթնոլորտի քննարկումը։ Որքանո՞վ է իրականում այդ մթնոլորտը արտահայտվում կոնկրետ քայլերով՝ այս օրերին խաղաղության ուղղությամբ։ Նախ պետք է հիշենք, որ ապրիլի 10-ին լրացավ 1992 թվականի Մարաղայի՝ ադրբեջանցի թուրքերի կողմից կատարված ցեղասպանության հերթական տարելիցը, երբ խաղաղ բնակչությունից ողջակիզվեցին մոտ 50-100 մարդ։

Պետք է հիշենք Ալիեւի ճառը եւ վերջերս Վրաստանում արված հայտարարությունները, որտեղ նա շարունակեց պնդել եւ Հայաստանն անվանել «Արեւմտյան Ադրբեջան»: Այսինքն, իրենց կողմից հորինված «Արեւմտյան Ադրբեջանի» նորատիվը շարունակում է ամբողջ թափով գործել: Ու դա այն պարագայում, երբ Ադրբեջանում ապամոնտաժված չեն այսպես կոչված «Ռազմավարի»-ի պուրակը՝ այն պարագայում, երբ Ադրբեջանի բոլոր սոցցանցերում հայատյացության զանգվածային քարոզը ողջ մակարդակով շարունակվում է: Ինչպես նաեւ շարունակվում է Հայաստանի հանդեպ սպառնալիքների տարափը՝ երկրի ղեկավարության ամենաբարձր մակարդակով: Նրանք շարունակում են խոսել խաղաղության մասին, որը, ցավոք, այդքան էլ իրական չէ: Ադրբեջանի համար հայկական պետականության վերացումն ու Հայաստանի Հանրապետությանը նույն ճակատագրի տրամադրումը, ինչը նրանք փորձել են անել Արցախում, մնում է վառ օրակարգի մեջ:

Փոխարենը մենք խոսենք Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության մասին՝ Բաքվի, Սումգայիթի մասին, եւ ներկայիս Ադրբեջանը կոչենք իր անունով, այսինքն՝ «Ծայրարեւելյան Հայաստան» եւ այլն, մենք հակառակ կողմից ենք լսում նմանատիպ պահանջներ:

Լսեցինք Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները` կապված 1918 թվականի մարտի 31-ի դեպքերի մասին, իբրեւ թե հայերի կողմից կատարված ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված պահանջները: Այդ հայտարարությանը կհետեւի նաեւ փոխհատուցման տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ՝ առնվազն 20 հազար քառակուսի կիլոմետր: Պետք է հասկանանք, որ ադրբեջանական կողմը բոլորովին մտադիր չէ խաղաղության ճանապարհով գնալ: Այնպես որ, ընդհանուր մթնոլորտը եւ նաեւ Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարության կողմից այդ սանձազերծված եւ շարունակվող հայատյաց քաղաքականության քարոզը, որը մեկ վայրկյան չի դադարում, չի խոսում իրական հնարավոր խաղաղության կայացման հետ կապված գործընթացի մասին: Կարող է Ադրբեջանը համաշխարհային հանրության աչքերում, փորձեր խաղաղասեր երեւալ, հայկական հասարակությանը թմրեցնել եւ, միեւնույն ժամանակ, հարձակման ծրագիրը շարունակեր փայփայել: Չէ որ, ավելի քան 30 տարիների ընթացքում Ադրբեջանը նախապատրաստվում էր ռեւանշի, ինչը եւ արեց Արցախում:

Ըստ էության, Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը չճանաչված մնալով՝ Ադրբեջանը եւս մեկ հնարավորություն տվեց, որպեսզի դա կրկնի 2020 եւ 2023 թվականներին: Այսինքն՝ մեր չխոսելը բերեց հանգեցրեց նոր պատերազմի: Հետեւաբար, մենք պետք է խոսենք այդ խնդիրների մասին գոնե նրա համար, որ ադրբեջանական անհեթեթ պահանջները չեզոքացնենք: Դա է նաեւ մեր պաշտպանության մեխանիզմը: Ադրբեջանական հասարակությունն ու պետությունը, ըստ էության, կառուցված է հայատյացության ժամանակակից հիմքի վրա, եւ նաեւ ողջ հասարակությանը ներարկվում է ադրբեջանական նացիզմը: Այնպես որ, ադրբեջանական մեծամասնությունը հայերի մեջ տեսնում է միայն թշնամի, եւ դա չեն թաքցնում:

Հետեւապես, եթե մենք իրականության մեջ ցանկանում ենք խաղաղություն, ապա պետք է լինենք պատրաստ վաթարագույնին եւ չմոռանանք, որ նրանց հետ պետք է խոսել ուժի լեզվով: Ես դա ասում եմ թե՛ որպես Ադրբեջանի գծով մասնագետ, թե՛ որպես ներկայիս Ադրբեջանի տարածքում ծնված մարդ: Այսինքն՝ վերապրողի ու ականատեսի իրավունքով եմ ասում: Իրենք իրենց ցեղասպանական քաղաքականությունից ոչ մի քայլ չեն հեռացել: Դրա մասին է խոսում նաեւ այն, որ դատավարությունները, որոնք Արցախի ներկայացուցիչների նկատմամբ իրականացվում են, եւ պարզ երեւում է, թե ինչ նպատակներ են հետապնդվում: Այնտեղ դատվում են ոչ միայն այդ անձինք, այլ նաեւ փորձում են մեղավոր ճանաչել ողջ հայկական հասարակությանը:

Պարզ է, որ Ադրբեջանը, փորձելով նրանց այդտեղ դատել, խոսում է այն մասին, որ այն մարդիկ, ովքեր ծառաել են Արցախի Հանրապետությունում, եւ ովքեր մասնակցել են պատերազմին, անգամ այն անձինք, ովքեր այցելել են Արցախ, մեծ մասամբ՝ ՀՀ քաղաքացիները, արդեն իսկ Ադրբեջանի համար հանցագործություն են իրագործել: Ու եթե մենք պատրաստ չլինենք Ադրբեջանի կողմից նմանատիպ սադրանքների, պետք է հասկանանք, որ նրանք մեր դեմ տարբեր ատյաններում հայցեր կհարուցեն: Ադրբեջանն այս ամենն օգտագործելու է ինչպես շոու, եւ թե ինչպես մասնակցել այդ շոուին, որն անգամ խաղաղության նշույլ չի խոստանում, ցանկացած մարդու որոշումն է եւ իր խղճի թելադրանքը:

Ինչ վերաբերում է խաղաղության մասին խոսակցություններին, մենք չպետք է ցանկացած մեկի ցանկություններով առաջնորդվել, այլ մեր եզրակացությունները կատարենք նրանից, ինչ տեսնում ենք իրականում: Ադրբեջանի գործողությունները միմիայն թշնամանքի եւ հնարավոր մոտալուտ պատերազմի մասին կարող են խոսել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում