Հույս ունեն ձայները հոպ-ստոպ անել. «Իրավունք»
ՆերքաղաքականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքում նախընտրական հուսահատական տրամադրությունները փորձում են մեղմել` համակիրների շրջանում ակտիվորեն շրջանառելով այն թեզը, թե Ազգային ժողովում, միեւնույնն է, ինչքան էլ հերքեն, Սամվել Կարապետյանի թիմն իր ձայները տալու է իրենց, որպեսզի Քոչարյանը դառնա վարչապետ: Իսկ այն, որ Սահմանադրությունը փոխելու են, Սամվել Կարապետյանն էլ դառնալու է վարչապետ, ֆանտաստիկայի ժանրից է ու իրականության հետ որեւէ աղերս չունի: Ի դեպ, սա արդեն հասկացել են նաեւ Ռուսաստանի հայությունը եւ Սամվել Կարապետյանի հետ մեծ հույսեր կապողները թեւաթափ վիճակում են:
Սեփ. լրատվություն

