ՇՏԱՊ. Դպրոցական Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ
Ներքաղաքական«Հենց նոր Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ...», - ահազանգում է դպրոցական Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ 18-ամյա դպրոցականը, որը Փաշինյանի հետ միջադեպի հետևանքով կալանավորվել է, առողջական խնդիրներ ունի: Նրա վիճակի հետ կապված, ըստ փաստաբանների, որեւէ դրական փոփոխություն չկա։ Դավիթի մայրն այս ընթացքում չի կարողացել որդուն տեսակցել: Իսկ ՀՀ գլխավոր դատախազը չվերացրեց Դավիթ Մինասյանի կալանքը՝ հրաժարվելով օգտվել իր բացառիկ իրավունքից։

