Հայտնի է Ռեֆորմիստների նախընտրական ցուցակը
ՆերքաղաքականԱպրիլի 12-ին Ռեֆորմիստների կուսակցության արտահերթ համագումարում միաձայն որոշվեց, որ առաջիկա ԱԺ ընտրություններում կուսակցության կողմից որպես վարչապետի թեկնածու է առաջադրվում ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ռեֆորմիստների ցուցակի առաջին եռյակում են Վաղարշակ Հարությունյանը, Վահան Բաբայանը և Անի Ներկարարյանը: Այս մասին տեղեկացնում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ`
1․ Հարությունյան Վաղարշակ
2․ Բաբայան Վահան
3․ Ներկարարյան Անի
4․ Հարությունյան Գրիգոր
5․ Ուրումյան Գարիկ
6․ Սաղիյան Նատալյա
7․ Սաֆրազբեկյան Աննա
8․ Գալուստյան Միքայել
9․ Դերձակյան Աննա
10․ Ղազարյան Արման
11․ Եսայան Կարեն
12․ Գրիգորյան Աննա
13․ Գյունաշյան Արմեն
14․ Ամիրջանյան Արմեն
15․ Ավագյան Օֆելյա
16․ Սարգսյան Արամ
17․ Հաջինյան Մանուկ
18․ Գրիգորյան Աստղիկ
19․ Կիսեբլյան Հայկ
20․ Հարությունյան Արման
21․ Գաբրիելյան Էմիլիա
22․ Բալայան Միքայել
23․ Պետրոսյան Մարինե
24․ Սարգսյան Անահիտ
25․ Ավետիսյան Էդվարդ
26․ Սարգսյան Սեդա
27․ Հարությունյան Քնար
28․ Մարիկյան Վանիկ
29․ Տոնապետյան Անի
30․ Սարգսյան Հեղինե
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ 7 ԿԵՏԵՐՆ ԵՆ՝
1. Ստեղծված աշխարհաքաղաքական անցումային իրավիճակում ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ։
2. Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել դրա կանխման պետական ծրագիր ներառելով ներգաղթի կազմակերպում։
3.Սահմանադրական փոփոխությամբ երկրի ղեկավարի կառավարման ժամանակահատվածը սահմանափակել մեկ ժամկետով, իսկ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողի համար սահմանել նոր չափանիշներ։
4. ՀՀ-ում ընտրություններին մասնակցությունը դարձնել պատվավոր պարտականություն, իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով:
5. Բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը ՀՀ-ում դարձնել անվճար և զգալիորեն բարձրացնել մանկավարժների, բժիշկների աշխատավարձը։
6. Տնտեսության մեջ մեծացնել պետության կարգավորիչ դերը։
7. Հայաստանը դարձնել կարգավորված, անվտանգ և գրավիչ կրիպտո կենտրոն տարածաշրջանում ներգրավելով ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր և բարձրացնելով տնտեսության թափանցիկությունը:

