Իրանի բլոկադան անխուսափելի է դարձնում համաշխարհային տնտեսական աղետը
ՄիջազգայինԻնչ է խոստանում նավթի համաշխարհային շուկաներին Իրանի բլոկադան:
Ինչպես հայտնի է, Հորմուզի նեղուցով անցնում է նավթի համաշխարհային պահանջարկի մոտ 20 եւ գազի` մոտ 20-25 տոկոսը: Պատերազմական ժամանակաշրջանը թեեւ որոշակի խնդիրներ առաջացրեց, սակայն, չնայած մեծ աղմուկին, իրականում անկումը շատ մեծ չէր: Նախ, նեղուցով անցնում էր իրանական նավթը, որի արտահանումը զգալիորեն ավելացավ: Երկրորդը. մի շարք դեպքերում Իրանը թույլ տվեց այլ երկրների նավթի անցում: Ոչ մեծ ծավալներով, սակայն ոչ էլ աննշան:
Կան նաեւ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթի փոխադրման ուղիներ (Քարտեզում):
Շրջանցիկ խողովակաշարերից են Սաուդյան Արաբիայի արևելքից` արևմուտք, մինչև Կարմիր ծով խողովակաշարը: Դրա հաշվարկային հզորություն օրական 5 միլիոն բարել է, եւ մինչ հակամարտությունը տեղափոխում էր 2.1 միլիոն բարել օրական: Հակամարտության ընթացքում ծավալները հասան օրական 7 միլիոն բարելի (հզորության արտակարգ ավելացման արդյունքում): Այսինքն, մոտ 5 միլիոն բարել, որը մինչ այդ անցնում էր նեղուցով, տեղափոխվեց խողովակաշար:
ԱՄԷ-ի Հաբշան - Ֆուջեյրա (Կարմիր ծով) նավթամուղի հզորությունն օրական 1.5 միլիոն բարել է: Նախքան հակամարտությունը առաքվում էր օրական 0.8 միլիոն բարել: Այն հիմա հասել է 1.5 միլիոնի, այն է` եւս 0,7 միլիոն բարել նեղուցից տեղափոխվել է խողովակաշար:
Իսկ ահա Իրաքի խողովակաշարերի մոտ այլ պատկեր է: Բասրա - Աքաբա օրական 1 միլիոն բարել հզորությամբ խողովակաշարը մասամբ է գործում` աշխարհաքաղաքական խնդիրների և անվտանգության սպառնալիքների պատճառով։ Իրաք – Թուրքիա` Քիրքուք – Ջեյհան 1.6 միլիոն բարել հզորությամբ խողովակաշարը, որը մինչև հակամարտությունը գործում էր 0.5 միլիոն բարել հզորությամբ, հիմա կարողանում է ընդամենը 0.2 միլիոն բարել փոխանցել:
Հանրագումարում, որպես Հորմուզի նեղուցի շրջանցում, խողովակաշարերը իրենց վրա վերցրեցին օրչական հավելյալ մոտ 5 միլիոն բարել նավթ, որն ամեն օր նեղուցով անցնող 20-21 միլիոն բարել նավթի մեջ զգալի ցուցանիշ է: Գումարած Իրանի նավթի արտահանման ավելացումը եւ մյուս թույլատրված արտահանումները: Այսինքն, այդ 20-21 միլիոն բարելի մոտ կոսը պատերազմի ժամանակ էլի դուրս էր գալիս համաշխարհային շուկա:
Բացի այդ, հեղուկ բնական գազի համաշխարհային ծավալների մոտ 20-25%-ը անցնում է նեղուցով, որի համար արդեն ցամաքային ցամաքային այլընտրանք չկա:
Լիակատար բլոկադայի դեպքում, եթե իհարկե հաջողվի, կկանգնի նաեւ իրանական նավթի հոսքը: Այսինքն, Հորմուզի նողուցով անցնող 20 միլիոնից, միայն մոտ 5 միլիոնը կփոխհատուցվի խողովակաշարերի հաշվին: Բայց նաեւ ենթադրելի է, որ նման իրավիճակում ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ` ԱՄԷ-ի խողովակաշարերը կհայտնվեն հարվածի տակ: Այդ դեպքում արդեն օրական եւս 8,5 միլիոն բարել պակասորդ կառաջանա: Հանրագումարում, համաշխարհային շուկայիում դեֆիցիտը կհասնի մոտ 25 տոկոսի:
Եթե սրա հետ մեկտեղ Իրանը արգելափակի նաեւ Բաբ էլ-Մանդեբի նողուցը, աննախադեպ համաշխարհային տնտեսական կատաստրոֆան դառնում է անխուսափելի:

