Պենտագոնն այսօր ժամը 10:00-ից կսկսի Հորմուզի նեղուցի ծովային բլոկադան
ՄիջազգայինՊենտագոնի հայտարարության համաձայն, այսօր ժամը 10:00-ից կսկսեն Հորմուզի նեղուցի ծովային բլոկադան։
— Սա վերաբերում է ԲՈԼՈՐ երկրների նավերին, այդ թվում՝ Չինաստանին, Ռուսաստանին և Հնդկաստանին։
— Սա ներառում է Պարսից և Օմանի ծոցերի բոլոր իրանական նավահանգիստները։
— Կենտրոնական հրամանատարությունը հայտարարում է, որ չի խոչընդոտի Հորմուզի նեղուցով ոչ իրանական նավահանգիստներ տարանցմանը։
Չնայած դրան, հրադադարի ռեժիմը դեռ պաշտոնապես չեղարկված չէ: Բայց այն անմիջապես կչեղարկվի, եթե ԱՄՆ-ն փորձի ուժային միջոցով արգելել իրանական նավերի շարժը:
Բացի այդ, Իրանը սպառնում է, որ բացի Հորմուզի նեղուցից, կփակի նաեւ Կարմիր ծով եւ Սուեզի ջրանք տանող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը կատաստրոֆիկ հետեւանքներ կունենա համաշխարհային առեւտրի համար:
ԱՄՆ-ի դաշնակիցները, ինչպես պատերազմի ժամանակ, նաեւ հիմա են հայտարարում, որ չեն մասնակցում բլոկադային:

