Հունգարիայում հաղթող ուժը հակասություններ ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի հետ
ՄիջազգայինՀունգարիայի ընտրությունների ձայների վերջնական հաշվարկով ընդդիմադիր «Տիզա» կուսակցությունը խորհրդարանում ստացավ սահմանադրական մեծամասնություն՝ 199 տեղից 138 տեղ։ Այս արդյունքը կուսակցությանը տալիս է լիազորություն միայնակ փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ, ընդունել կարևոր օրենքներ և նշանակել բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փաստացիորեն մեկուսացնելով այլ քաղաքական խաղացողներին ռազմավարական որոշումների կայացումից։
Հաղթող ուժի առաջնորդ Պետեր Մագյարը պաշտպանում է Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի եվրոպական ռազմական օգնությունը և խոստանում է դադարեցնել ռուսական նավթի գնումները։
Բացի այդ, դեռ միայն նախօրեին էր Թրամփը հանդես եկել Օրբանին աջակցության կոչով, եւ Մագյարի հաղթանակնը կարող է Հունգարիային հակասությունենրի տանել նաեւ ԱՄՆ-ի հետ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականից, ընդունել է պարտությունը ընտրություններում։ Ազգային ժողովը կհավաքվի առաջիկա 30 օրվա ընթացքում՝ կառավարության նոր ղեկավար ընտրելու համար։

