«ՎԵՐՋԻՆ ՏԱՍԸ ՕՐԵՐԸ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԷՐ ՍԱՀՄԱՆԻՆ, ՉԱՍԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ՈՐ ԴԻՐՔԵՐՈՒՄ Է». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Հասարակություն

Ապրիլի 11-ը, անմահ հերոս ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 3 տարի է անցել։ Նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։

Անմահ հերոսի մայրը տիկին ՎԱՐՍԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. - «Արթուրս ծնվել է 1999 թվականի օգոստոսի 8֊ին, Վրաստանի Դամալա գյուղում։ Նա փոքր տարիքից աչքի էր ընկնում ձգտումներով ու նպատակասլացությամբ։ Երազում էր դառնալ դիվանագետ, խորապես հետաքրքրված էր քաղաքականությամբ ու պատմությամբ։ Բնակություն հաստատեցինք Գյումրիում։ Թանկագին որդիս ընդունվեց Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Միաժամանակ սովորում էր նաև Ռազմական համալսարանում «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում։

Որդուս նպատակները միշտ բարձր էին. Մագիստրատուրան շարունակել արևելագիտության ոլորտում ու Հայաստանը ներկայացնել Արաբական աշխարհում։ Նա շատ ազնիվ էր, ընկերասեր, միշտ պատրաստ բոլորին օգնելու։ Երբեք չէր քննադատում ոչ ֊ոքի, չէր պարծենում իր հաջողություններով։ 2022 ֊ին զորակոչվեց Հայոց բանակ ու ծառայության անցավ Գորիսի զորամասում։ Վերջին տասը օրերը անցկացրել էր սահմանին, չասելով անգամ մեզ /իր ընտանիքին/, որ դիրքերում է։ 2023֊ի ապրիլի 11֊ին Տեղ գյուղի հատվածում, Արթուրը իր վերջին մարտն է տալիս։

Նա գնաց, ապրեց իր արժեքներով ու երազանքներով, թողնելով լույս հիշատակ բոլորիս սրտերում։ Թանկագին որդուս մասին խոսելիս, բառերը կարծես ծանրանում են, որովհետև նա այն մարդկանցից էր, ովքեր կյանքը չափում էին ոչ թե տարիներով, այլ արժեքներով։ Նա ծնվեց երազանքով, ծառայել իր երկրին ոչ միայն զենքով, այլ նաև խոսքով, գիտելիքով ու դիվանագիտությամբ։ Նրա ընտրած ուղին պատահական չէր. Միջազգային հարաբերություններ, քաղաքականություն, պատմություն... դրանք նրա համար պարզապես մասնագիտություն չէին, այլ առաքելություն։ Նա ուզում էր հասկանալ աշխարհը, որպեսզի կարողանա ավելի լավ ներկայացնել Հայաստան աշխարհին։ Բայց, ցավոք կյանքը երբեմն իր խիստ օրենքներն ունի, նա ստիպված եղավ իր գրքերն ու երազանքները մի պահ փոխարինել զինվորական համազգեստով։ Եվ այստեղ էլ նա մնաց նույնը համեստ, լուռ, սակայն անսահման պատասխանատու։ Նույնիսկ իր կյանքի վերջին օրերին չխոսեց վտանգի մասին, չծանրացրեց հարազատների սիրտը, այդ լռության մեջ կար մեծ ուժ և զոհաբերություն։ 2023֊ի ապրիլի 11֊ը դարձավ մի օր, երբ նա ոչ թե պարզապես ընկավ, այլ կանգնեց հավերժության սահմանագծին, իր հայրենի հողի վրա։ Տեղ գյուղի դիրքերում, նա ավարտեց իր երկրային ուղին, բայց սկսեց մի նոր ներկայություն հիշողության, հպարտության ու լույսի մեջ։ Արթուրս գնաց, բայց իր հետևից թողեց մի կարևոր ճշմարտություն, մարդու մեծությունը ոչ թե նրա ապրած տարիների մեջ է, այլ այն բանի, թե ինչ արժեքներով է նա ապրում։ Նրա անունը հիմա հնչում է ոչ միայն որպես հիշատակ, այլ որպես խոստում, ապրել արժանապատվորեն, սիրել հայրենիքը գիտակցաբար և չվախենալ բարձր երազանքներից։ Հավերժ փառք ու խոնարհում քեզ, Արթուր։

Դու չկորար...

Դու դարձար Լույս...

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ, ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում