«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության չեն եկել Իսլամաբադի բանակցություններում

Միջազգային

ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել հասնել համաձայնության պատերազմի դադարեցման շուրջ Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է Reuters-ը։ Բանակցությունները տևել են շուրջ 21 ժամ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ կողմերը համաձայնության չեն հասել, և, նրա խոսքով, դա ավելի վատ նորություն է Իրանի համար, քան ԱՄՆ-ի։ Նա նշել է, որ Թեհրանը չի ընդունել Վաշինգտոնի պայմանները, այդ թվում՝ միջուկային զենք ստեղծելուց հրաժարվելու վերաբերյալ։ «Մեզ անհրաժեշտ է հստակ պարտավորություն, որ նրանք չեն ձգտի ունենալ միջուկային զենք և չեն փորձի ձեռք բերել այն արագ ստեղծելու գործիքներ»,- ասել է Վենսը։ Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ համաձայնության չհասնելու պատճառն ԱՄՆ-ի «չափազանց» պահանջներն են։

Իրանական այլ ԶԼՄ-ներ նշել են, որ մի շարք հարցերի շուրջ կողմերը մոտեցել են համաձայնության, սակայն հիմնական տարաձայնությունները վերաբերում են Հորմուզի նեղուցին և Իրանի միջուկային ծրագրին։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակցությունները անցել են փոխադարձ անվստահության մթնոլորտում՝ նշելով, որ մեկ փուլում համաձայնության հասնել չէր էլ ակնկալվում։ Reuters-ի տվյալներով՝ բանակցություններից հետո ԱՄՆ և Իրանի պատվիրակությունները հեռացել են Իսլամաբադից։ ԱՄՆ պատվիրակության կազմում էին նաև հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, իսկ Իրանի կողմից մասնակցել են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Գործակալությունը նշում է, որ մինչ բանակցությունները իրանական աղբյուրները պնդում էին՝ ԱՄՆ-ը պատրաստ է ապասառեցնել Իրանի ակտիվները Կատարում և այլ երկրների բանկերում, սակայն Վաշինգտոնը հերքել է այդ տեղեկությունը։ Ըստ աղբյուրների՝ Թեհրանը պահանջել է նաև վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ, ռազմական փոխհատուցումներ և հրադադար ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում։ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ էին հասցրել Իրանին փետրվարի 28-ին:

Հարձակումների հետևանքով զոհվել էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Թեհրանը պատասխանել էր՝ հարվածներ հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը:

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության