Մարդիկ, ովքեր որեւէ արժանիքներ չունեն լինելու խորհրդարանում՝ մանդատի տեր են դառնալու, սա է ողբերգությունը․ ԱԺ պատգամավորը գալիք խորհրդարանական պատկերի մասին
ՀանդիպումՑավոք մեր հասարակությանը անգամ ողբերգական պատերազմը ոչինչ չսովորեցրեց, նորից փողն է ընտրությունների հիմնական խաղադրույքը, ով շատ փող տա նան կողքը կկանգնեմ, ցավոք փողը շարունակում է մնալ մարդկանց արժեհամակարգի կենտրոնում ու սա մեծ ցավով եմ արձանագրում։ Էլի նույն մարդիկ եմ տեսնում, ովքեր պատրաստ են ինչ-որ մեկի համար Երեւան գալ ու այդ մեկի պաստառը բռնեն, որ բառի բուն իմաստով փող բռնեն ընտրություններից, տեսնում եմ մարդիկ, ովքեր արդեն իսկ մեծ փող են բռնել նախըտրական քարոզչություն ապահովվելու համար։
Ապրիլի 11-ի միտինգը եւս շատ տխուր տպավորություն թողեց ինձ վրա, մի քաղաքաան ուժ, որը մեծ-մեծ ծրագրերի հայտ է ներկայացնում, շատ գիտակցում է ու մեկ անգամ եւս համոզվեց, որ կողմնակից չունի անգամ Երեւանում, որ ինքնաբուխ գան։ Ստիպված հեռավոր մարզերի գյուղերից ավտոբուսներով մարդ են բերում, բա դրանից տխուր ու դաժան էլ ինչ պատկեր է պետք իրենց, որ հասկանան, որ իրենք մենակ են, որ կողմնակիցները մենակ ավտոբուսով բերվող մարդիկ են։ Իսկ այս իրավիճակը բերելու է շատ տխուր հետեւանքների, մենք այդպես էլ չկարողացանք մարդկանց բացատրել, որ հանուն փողի որեւէ կուսակցության կամ դաշնիքի մի աջակցի՝ չի ստացվում ու վերջ։
-Այս իրավիճակում ինչպիսինն եք տեսնում գալիք խորհրդարանական կազմը։
-Ընդդիմադիր հատվածում շատ տխուր ու դաժան պատկեր եմ տեսնում, մարդիկ, ովքեր որեւէ արժանիքներ չունեն լինելու խորհրդարանում՝ մանդատի տեր են դառնալու, սա է ողբերգությունը։

