«Իրավունք» թերթի տպագիր համարներ

2026 թ.-ի ապրիլի 3-ից կառավարությունը ուժը կոցրած ճանաչեց ամուսնության գրանցման մասին իր որոշումը

Որպես կանոն ամուսնության պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում։
Շատերը չգիտեն, որ 2012 թվականից գործում էր որոշում, որը թույլ էր տալիս որոշակի դեպքերում ամուսնություն գրանցել ՔԿԱԳ-ի աշխատավայրից դուրս՝ տանը, հիվանդանոցում, բանտում կամ այլ վայրում։
 
Սակայն, ինչպես տեղեկացնում է Իրավաբան.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 412-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1283-Ն որոշումը, որը կարգավորում էր ՔԿԱԳ-ի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցումը։
 
Ի՞նչ էր թույլ տալիս 2012թ. որոշումը
 
2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1283-Ն որոշմամբ ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող էր կատարվել ամուսնության պետական գրանցումը հետևյալ դեպքերում՝
1. Ծանր հիվանդության դեպքում. Եթե ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չէին կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության պատճառով, ամուսնությունը կարող էր գրանցվել տանը կամ բժշկական հաստատությունում։
2. Կալանավորված կամ ազատազրկված անձանց համար. Եթե ամուսնացող անձանցից մեկը կալանավորված էր կամ պատիժ էր կրում ազատազրկման վայրում, ամուսնությունը կարող էր գրանցվել համապատասխան վայրում։
3. Ամուսնացողների ցանկությամբ՝ վճար կատարելու դեպքում. Եթե ամուսնացող անձինք ցանկանում էին, որ ամուսնության պետական գրանցումը կատարվի ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս (օրինակ՝ ռեստորանում, հյուրանոցում, բնության գրկում), և միևնույն ժամանակ բացակայում էին ծանր հիվանդության կամ կալանքի հանգամանքները, նրանք կարող էին օրենսդրությամբ նախատեսված գումար վճարել և ամուսնություն գրանցել ցանկացած վայրում։
 
Ի՞նչ է փոխվել 2026թ. ապրիլի 3-ից
ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 2-ի N 412-Ն որոշման համաձայն՝ Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N 1283-Ն որոշումը։
 
Որոշումը ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը (2026 թվականի ապրիլի 2) հաջորդող օրվանից՝ ապրիլի 3-ից։
 
2026 թվականի ապրիլի երեքին ՀՀ արդարադատության նախարարի N 166 Ն հրամանով սահմանվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության գրանցում կատարելու  դեպքերը և կարգը, ըստ որի տարածքից դուրս ամուսնության գրանցում կարող են կատարվել հետևյալ դեպքերում.
 
ա/ ամուսնացող անձանց կողմից ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում,
բ/ Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման համար ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում։
 
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության գրանցում կատարելու  դեպքերին և կարգին կարող եք ծանոթանալ այստեղ – տեղեկացնում է Իրավաբան.net-ը։
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net–ը մասնագիտական առցանց մեդիա։
 
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։
 
Իրավաբան
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան