«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դեռ մեկ ու կես ամսից ավել կա, բայց ընտրապայքարը ուղիղ վերելքով արագ ակտիվանում է

Այսօր ապրիլի 12-ն է: Եթե գումարենք հունիսի առաջին շաբաթը, կստացվի, որ ընտրությունների օրվանից մեզ բաժանում է մեկ ու կես ամսից մի քիչ ավելի: Բայց ընտրապայքարը ուղիղ վերելքով արագ ակտիվանում է,-նման դիտարկում է անում քաղաքագետ Գարիկ Քեռյանը, մանրամասնելով.

- Ինչ կարելի է ասել  այսօրվա դրությամբ կամ ինչ իրողություններ են ի հայտ եկել որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Առաջին - ընդդիմադիր բևեռում միավորում չստացվեց: Այս հանգամանքը բավականին նպաստավոր է իշխանության համար: Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը տիրապետում են նյութական և մարդկային բավարար ռեսուրսների, ունեն կապեր և ազդեցության գործիքներ ինչպես երկրի ներսում այնպես էլ դրսում: Երեք ուժերի միավորումը եռակի անգամ կմեծացներ հաղթանակի հնարավորությունները: Երկրորդ - փորձագիտական մասնագիտական հանրության կանխատեսումը առ այն, որ այս պահին ունենք հիսուն տոկոսից ավելին չկողմնորոշված, պասիվ և ապաքաղաքականացված ընտրազանգված,  որն իրեն դուրս է դրել բոլոր ներքաղաքական գործընթացներից, կարծես թե հաստատվում է. սոցիոլոգիական հարցումներում ևս այս իրողությունը երևում է: Եթե այսպես շարունակվի, կստացվի, որ հիսուն տոկոս մասնակցության դեպքում հաղթած ուժը փաստացիորեն իշխանության է գալու ընտրելու իրավունք ունեցող  քաղաքացիների մեկ քառորդի կողմ քվեով, որովհետև այդ հիսուն տոկոսը բաժանվելու է չորս ուժերի միջև (իշխանություն և գումարած երեք ընդդիմադիր դաշինքներ): Եթե հիշում եք, այս նույնը տեղի ունեցավ նաև Երևանի վերջին ընտրությունների ժամանակ: Այս դեպքում հունիսի 7-ին ընտրված ուժը լեգիտիմության խնդիր է ունենալու: Երրորդ - իշխանությունն ու ընդդիմությունը ի ցույց են դնում իրենց արտաքին քաղաքական վեկտորը: Դրանում ոչ մի վատ բան չկա, դա արդարացված և ընդունված է բոլոր երկրներում, հատկապես փոքր պետություններում: Սակայն հիմնավորումները քաղաքացիների մոտ հարցեր են ծնում: Եթե եվրոինտեգրում եք գնում, ինչպես եք լուծելու էներգետիկ, կոմունիկացիոն և տնտեսական խնդիրները: Չորրորդ - ընտրապայքարի մեջ ներգրավված ուժերը, հատկապես Քաղաքացիական պայմանագիրը առայժմ շեշտադրում են պատերազմ, թե՞ խաղաղություն հարցադրման վրա: Ստացվում է այպես, որ ընտրողը ստիպված է գնահատել ոչ թե ներկայացված ծրագրերը և իրականացման հնարավորությունները, այլ պատերազմի սկսման ռիսկերն ու ժամկետները: Հինգերորդ - իշխանությունն ու ինստիտուցիոնալ ընդդիմությունն  իրենց խոսույթում խուսափում են հաշվետվությունից: Ընտրողը ցանկանում է գնահատել նրանց աշխատանքը նախորդ հինգ տարիների ընթացքում: Առաջիկա մեկ ամսում կոչ եմ անում կենտրոնանալ հաշվետվության վրա: Վեցերորդ - չորս քաղաքական ուժերն էլ ունեն խարիզմատիկ բնույթ, հենված են մեծամասամբ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի և Ծառուկյանի անհատական հեղինակության/խարիզմայի վրա: Իհարկե սա չեմ նշում որպես բացասական իրողություն, նորմալ է, մյուս երկրներում էլ սա տարածված իրողություն է: Բայց մեր շատ համաքաղաքացիներ կցանկանային տեսնել նաև սկզբունքային գաղափարական տարբերություններ Հայաստանի ապագա տարածաշրջանային կարգավիճակի, տնտեսակարգի, պետության դերի, տնտեսական/նյութական ռեսուրսների բաշխման սկզբունքների, ներդրումների, ժողովրդագրական փոփոխությունների կառավարելիության մեխանիզմների և Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցման իրական հնարավորությունների մասին: Այս կարևորը թողած մենք ականատեսն ենք առաջնորդների  անձը թերագնահատելուն միտված գործողությունների մրցավազքի:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան