ԱՄՆ-Իրան պատվիրակությունները վերադարձել են տուն. Պատերազմը կվերսկսվի՞
ՄիջազգայինՎենսի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը Իսլամաբադից մեկնել է Վաշինգտոն, այն բանից հետո, երբ Իրանի հետ բանակցությունները ավարտվել են առանց համաձայնության։
Իրանական պատվիրակությւոնը եւս լքել է Իսլամաբադը:
Ըստ իրանական կողմի գնահատումների, Իրանը վճռականորեն պաշտպանեց իր իրավունքները Իսլամաբադում 21-ժամյա բանակցությունների ընթացքում։ «Իրանական կողմը լիովին արգելափակեց ԱՄՆ-ի փորձերը՝ բանակցությունների միջոցով հասնելու այն բանին, ինչին նրանք չէին հասել ռազմական ճանապարհով, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը և միջուկային նյութերի դուրսբերումը երկրից։ Չնայած իրանական կողմի կողմից արդար շրջանակային համաձայնագրի հասնելու կառուցողական նախաձեռնություններին, ամերիկացիները չհրաժարվեցին իրենց չափազանց պահանջներից»։
Նույնն են հայտնում էմերիկյան աղբյուրները. «Իրանական պատվիրակությունը հրաժարվում է զիջման գնալ երկու հիմնարար հարցերի շուրջ՝
Հորմուզի նեղուցի վերահսկողության և հարստացված ուրանի պաշարների պահպանման»։
Թե ինչ է լինելու հիմա, փորձագետները դեռ կարծիք չունեն: Հիմնական խոսակցություններն այն մասին են, որ պետք է սպասել բանակցային երկրորդ փուլի. կողմերը նախ պետք է «մարսեն» առաջին փուլի արդյունքները:
Պատերազմի վերսկսումը հրադադարի ժամկետի ավարտից հետո դեռ գնահատվում է, որպես ամենաքիչ հավանականություն ունեցող տարբերակը: Հաշվի առնելով նաեւ, որ բանակցությունների ձախողումից հետո Թրամփն անմիջապես առաջ քաշեց ոչ թե նոր հարվածների, այլ Իրանի ծովային շրջափակման գաղափարը։ Սա շատ թույլ տարբերակ է, հաշվի առնելով, որ ներկա պահին Իրանն այլ` ցամաքային կապուղիներ ունի: Նաեւ, որ հիմնական խնդիր հորմուզի նեղուցի փակ լինելն է, եւ որքան էլ Իրանին ծովային շրջափակման ենթարկեն, անգամ եթե հաոջղվի, մեկ է, նեղուցի խնդիրը դա չի լուծում:
Թրամփն այս պահին, ամեն դեպքում, ունի երեք ռեալ տարբերակ:
1. Գովաբանելով այն բանակցային ձեռքբերումները, որոնց հաջողվել է հասնել, կենտրոնանալ դեռ չլուծված հարցերի շուրջ բանակցային կոմպրոմիսների հնարավորության վրա: Դա, թերեւս, նաեւ Իրանի համար է ընդունելի շարունակություն:
2. Վերսկսել պատերազմը: Բայց այն դեպքում, երբ հազիվ է կարողացել դրանից ազատվել: Սա մնում է քիչ հավանական:
3. Պահել այս վիճակը` ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն: Սակայն այս դեպքում պետք է նաեւ որոշի` իր հսկայական ծախսեր պահանջող զինուժը թողնո՞ւմ տարածաշրջանում, որը խնդիր է: Այդ դեպքում Իսրայելը հաստատ մի քանի պրովոկացիան հարվածներ կհասցնի, եւ Իրանը, ամենաուժը երկշաբաթյա հրադադարից հետո կպատասխանի: Ու սա Թրամփի համար նորից կդառնա անցանկալի պատերազմին վերադառնալու տարբերակ: Իսկ եթե որոշի զորքերը հեռացնել, ապա դա Իսրայելին կմղի զգուշավորության, սակայն կընկալվի որպես Թրամփի պարտությունն իրանական պատերազմում:
Միգուցե կա նաեւ չորրորդ տարբերակը` Իրանի բլոկադա կամ նման մեկ այլ բան: Սակայն դրա էֆեկտիվությունն է մնում միանգամայն անորոշ: Չնայած, եթե նման տարբերակ լիներ, հաստատ Վաշինգտոնն արդեն այն գործադրած կլիներ:

