Վենսը հայտնել է, որ Իրանը չի ընդունել ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրի պայմանները
ՄիջազգայինԻրանական պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Իսլամաբադում մինչեւ խորը գիշեր շարունակված Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է։
Իրանի կառավարությունը հայտարարել է, որ դրանք կշարունակվեն՝ չնայած կողմերի միջև մնացած տարաձայնություններին։ Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության, կլինի բանակցությունների նոր փուլ:
ԱՄՆ փոխնախագահ Վենսը, սակայն, հայտնել է, որ Իրանը չի ընդունել ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագրի պայմանները։ Նա ասել է, որ ԱՄՆ պատվիրակությունը տուն է վերադառնում առանց Իրանի հետ համաձայնագրի։ Նա նաև ասել է, որ բանակցությունների ժամանակ ամերիկյան առաջարկը վերջնական էր և լավագույնը։
Իսկ ահա Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, Իրանը և ԱՄՆ-ն փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ: Բայց երկու կամ երեք կարևոր հարցերի շուրջ համաձայնություն չկա:
Նա նաև ասել է, որ բանակցությունները տեղի են ունեցել անվստահության մթնոլորտում, ինչպես նաեւ, որ ոչ ոք չէր էլ սպասում, որ համաձայնագիր կստորագրվի մեկ նիստում։

