Ինչ հույսեր կան ԱՄՆ-Իրան բանակցությունների հետ կապված. Իրանցի փորձագետ
ՄիջազգայինԻսլամաբադում ընթացող ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը մեկնաբանելով, իրանցի փորձագետը գրում է.
«Իրանի և Ամերիկայի պատվիրակությունների միջև տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ։ Երրորդ փուլը նախատեսված է այսօր երեկոյան՝ վերջնական փորձ՝ հասկանալու, թե արդյոք երկու կողմերի դիրքորոշումները կարո՞ղ են համաձայնեցվել։
Ամերիկացիները շարունակում են ցուցադրել իրենց «ագահ մոտեցումը», որը նրանք դրսեւորել են նախորդ ժամանակահատվածներում՝ թե՛ տեսախցիկի առջև, թե՛ հետևում։ ԱՄՆ անցյալի քաղաքականության հետևանքով առաջացած անվստահության ստվերը դեռևս կախված է բանակցությունների վրա։
Փորձագիտական պատվիրակությունների և մասնագիտացված հանձնաժողովների միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Առջևում զգայուն պահեր են սպասվում»։
Իրանական աղբյուրը նաեւ հայտնում է, որ ուշ գիշերային ժամերին Իսլամաբադ է ժամանել նաեւ ԻՀՊԿ-ի բարձրաստիճան ղեկավարների պատվիրակությունը: Սա նշանակում է, որ դետալային մակարդակով քննարկումներն ակտիվ ընթացքի մեջ են:

