Իրանը եւ ԱՄՆ-ն, ըստ էության, վերադարձել են պատերազմական փուլ. Արա Պողոսյան

Ներքաղաքական

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը պնդում է, որ իրանական 10 կետից բաղկացած խաղաղության առաջարկի երեք կետերը բացահայտ եւ աներկբա խախտվել են, եւ նման իրավիճակում երկկողմանի հրադադարը կամ բանակցություններն անխոհեմ են: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Պարոն Պողոսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Իրան-ԱՄՆ հրադադարը, իսկապե՞ս այն կայացել է:

Հաշվի առնելով այն տեղեկությունը, ըստ որի, հրադադարի նախկին պայմանները խախտված են, եւ նույնիսկ Պակիստանը հաստատել է, որ նախնական պայմանավորվածության մեջ մտել է նաեւ Լիբանանը, եւ Լիբանանին հասցվող հարվածները ինքնին խախտում են հրադադարի պայմանները։ Նաեւ Իրանն այս իմաստով կրկին փակել է Հորմուզի նեղուցը եւ առանց նախապես թույլատվությունների, որեւէ նավ չի կարող լքել կամ մտնել դեպի Պարսից ծոց, ինչը նշանակում է, որ ըստ էության կողմերը վերադարձել են պատերազմական փուլ: Թեպետ, ռազմական գործողությունների առումով, այս պահին տվյալներ չկան, որ ակտիվ ռազմական գործողություններ կան:

ԱՄՆ նախագահն ու պաշտպանության նախարարը հայտարարեցին, որ պետք է Իրանը հանձնի իր միջուկային հարստացված ուրանը, ինչպես նաեւ հրաժարվեցին, որ Իրանի միջուկային ծրագիրն իրենք ընդունում են՝ նկատի ունենալով խաղաղ միջուկային ծրագիրը: Թեպետ Իրանը պնդում է եւ հրապարակված կետերում հստակ է, որ պայմաններից է եղել նաեւ այս հարցի քննարկումը, որ Իրանը կարող է ունենալ միջուկային ծրագիր: Այդտեղ որեւէ սահմանափակում եւ ուրանի դուրսբերման խնդիր չի եղել: Այս խնդիրների բարձրացումից հետո իրանական կողմը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն չի ընդունում, ապա բանակցելու ոչինչ այլեւս չկա: Չնայած ունենք տեղեկություններ, որ արդեն կողմերը Իսլամաբադ են ժամանում, որպեսզի մասնակցեն բանակցություններին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է՝ ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնեցրել են միջուկային ծրագրի վերաբերյալ դրույթը՝ «Ոչ մի միջուկային զենք»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Իրանը երբեք չի ասել, որ ինքը պատրաստվում է ունենալ միջուկային զենք: Իրանը ե՛ւ պատերազմից առաջ, ե՛ւ պատերազմի ընթացքում, ե՛ւ այս պահին  որեւէ կերպ չի ակնարկել, որ ցանկանում է ունենալ միջուկային զենք: Հակառակը, Իրանում բազմիցս վկայակոչում են հանգուցյալ Իման Խամենեին, երբ նա միջուկային զենքը համարել է հակակրոնական, հակաիսլամական: Բազմիցս իրանական տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, որ իրենց համար միջուկային զենք ունենալը գերխնդիր չէ: Թեպետ ես չեմ բացառում, որ եթե Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները շարունակվեն եւ զգան, որ իրենց համար գոյաբանական է՝ կա՛մ կլինեն, կա՛մ ոչ, իրենք կփորձեն ստեղծել իրենց իսրայելական անալոգը՝ Սամսունի ծրագիրը, որը հենց հանգում է կործանիչ ուժի ստեղծմանը:

Այս ամենը տեսնելով եւ վերլուծելով՝ ինչպիսի՞ն կլինի Ձեր գնահատականը՝ TRIPP ուղին մեզ որքանո՞վ է պետք եւ ո՞ր հարցերում կխանգարի:

— Կարծում եմ՝ դեռ վաղ է ընդհանրապես տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիայի մասին խոսել եւ դրա համատեքստում՝ TRIPP ուղու մասին: Մյուս հանգամանքը, որը կարեւոր է, կարծում եմ` այս պահին մենք TRIPP-ը պետք է դիտարկենք բացառապես որպես լոգիստիկ տնտեսական ծրագիր: Հետեւապես, այս իմաստով չգիտեմ` որքանով է այն արդյունավետ լինելու եւ գործելու: Սա խնդրի մյուս կողմն է: Ի դեպ, հենց սկզբից էլ մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ TRIPP-ը որպես լոգիստիկ հանգույց չի կարող, եւ չկան նման հաշվարկներ, թե ինչպիսի շահույթ կարող է ապահովել Հայաստանի համար, ինչպիսի բեռնափոխադրումենր կլինեն եւ ընդհանրապես, ինչպիսին են դրա տարանցիկ հզորությունը:

Առհասարակ, չի կարելի բացառել, որ ինչ-որ պահի այն կկորցնի իր տնտեսական եւ լոգիստիկ նշանակությունը տարածաշրջանային այս կամ այն կոնֆիգուրացիայի պարագայում: Այդ իսկ պատճառով, կարծում եմ՝ դեռեւս վաղ է ենթադրություններ անելը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում