«ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասարակություն

Ապրիլի 10-ը, Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ՆԱՐԵԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն էր, կդառնար 25 տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոնում հանգչող նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի մայրը, տիկին ՆԱՐԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. «Նարեկս ծնվել է 2001֊ին, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում։ Սովորել է Թաիրովի միջնակարգ դպրոցում, մինչև երրորդ դասարանը։ 2010 ֊ին, մենք ընտանիքով մեկնեցինք ՌԴ բնակության։ Թանկագին որդիս կրթությունը շարունակեց Միտիշիի 14 միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվեց Մոսկվայի կոմերցիոն համալսարանի մենեջմենթի բաժինը։ Դեռևս մանկուց, Նարեկս զբաղվում էր սպորտով, ձյուդո և սամբո մարզաձևերով և իր կյանքի կարճ ժամանակահատվածում, հասցրեց արժանանալ մի շարք հաղթանակների։ 2016֊ին, Նարեկս ՌԴ Կալուգա քաղաքում ծածանեց Հայոց եռագույն դրոշը, դառնալով Աշխարհի չեմպիոն։ Նարեկս իմ կրտսեր զավակն է, ունի ավագ եղբայր։ Ուսումը ավարտելուց հետո, որդիս վերադարձավ Հայաստան, այն գիտակցումով, որ պետք է ծառայի Հայոց բանակում։ 2020 թվականի օգոստոսի 7֊ին զորակոչվեց Հայոց բանակ, ԼՂՀ Մարտակերտ։ Ծառայության կարճ ժամանակահատվածում, որդիս հասցրեց վայելել հրամանատարների ու ծառայակիցների սերն ու հարգանքը։ Նարեկս միշտ եղել է մաքրության, սիրո ու բարության մարմնացում։ Որդիս 28 ընկերների հետ միասին, դարձան դաժան պատերազմի զոհերն, անմահացան սեպտեմբերի 27֊ին, իրենց վրա վերցնելով պատերազմի առաջին հարվածը։ Այս օրը, ցավոք օրացույցում սևով ներկվեց բոլորիս համար։ Նարեկս որոշել էր, որ պիտի ապրի հայրենիքում և իր տունը պիտի լինի սարի վրա, շրջապատված եղևնիներով ու Նոր տարվա եղևնին կզարդարվի բակում։ Ի ցավս բոլորի, Նարեկիս տունը դարձավ Եռաբլուրը, ինչպես շատերինը։ Որդիս հետմահու արժանացել է «Արիության», և «Մարտական ծառայության» մեդալների։ Նրա անվան խաչը կանգնեցված է Փարաքարի «Սուրբ Հարություն» եկեղեցու բակում, որտեղ մինչև հիմա դրոշմվում են Նարեկիս ոտնահետքերը ու օդում զգացվում է նրա շունչն, որ չխեղդվենք կարոտից։Որքան էլ ժամանակ անցնի, միևնույն է, ես չեմ կարող համակերպվել այս ծանր կորստի հետ, ես միշտ սպասում եմ որդուս»։ Նարեկի ծնողները ուժ են գտել ու կրկին զավակ ունեցել ու տվել Նարեկ անունը ի պատիվ հերոս եղբոր։ Նա մեծանալով կիմանա, թե ինչպիսի հերոս եղբայր ունի և պատվով կկրի նրա անունը։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում