ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ, ՄԱՍԻՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԲԱՑՄԱՆԸ
ՍպորտԱնվանի բռնցքամարտիկ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց, որ օրերս Մասիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի 2 հասցեում կայացել է «Ֆռա - Մ» մարզական, մշակութային և առողջարարական ակումբի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը, մասնակցեցին մարզական աշխարհից ներկայացուցիչներ, գործընկեր կառույցներ և ակումբի անդամներ։ Ներկայացվեց ակումբի ստեղծման պատմությունը, նպատակները և առաջիկա ծրագրերը։ «Ֆռա - Մ» ակումբը մարզական, մշակութային և առողջարարական կառույց է, նպատակ ունի Մասիս քաղաքում զարգացնելու սպորտը և մշակույթը ակտիվացնելու մարզական և մշակութային կյանքը։ Ակումբը նպատակադրված է Մասիսում տեղայնացնելու Եվրոպական մասնավորապես Ֆրանկոֆոն երկրների մարզական և մշակութային ստանդարտներ։ Ակումբը հիմնադրելու է թենիսի միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, անցկացվելու են պրոֆեսիոնալ և սիրողական պարապմունքներ։ «Ֆռա - Մ» ֊ն, իր գործունեությունը սկսում է մեծ թենիս մարզաձևի պարապմունքներ անցկացնելով, հետագայում մարզական և մշակութային ենթակառուցվածքներն ընդլայնելու ծրագրեր կյանքի կոչելով, մասնավորապես առաջիկա ծրագրերից մեկն է Արարատի մարզում նախադեպը չունեցող թենիսի և փադլի խաղադաշտերի կառուցումը։ Այն կհամախմբի թենիսի սիրահարներին, կակտիվացնի Մասիս քաղաքի մարզական կյանքը։ Ակումբի գլխավոր նպատակներից է Մասիսն ընդգրկել 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզական և մշակութային խաղերն ընդունող քաղաքների ցանկում։ «Ֆռա ֊Մ» ակումբը հիմնադրվել է Մասիսի զարգացման հիմնադրմանի կողմից, որի հիմնադիրն է Adibekyan Family Foundation for Adavacement /AFFA /բարեգործական հիմնադրամը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

