Հիմա էլ նոր վարկած են դրել շրջնառության մեջ, թե ինչու Իրանի առաջնորդը հրապարական չի ներկայանում
ՄիջազգայինԴեռ ընդամենը օրեր առաջ հատկապես արեւմտյան աղբյուրները համառորեն պնդում էին, թե Իրանի գերագույն առաջմնորս Մոջթաբա Խամենեի «կոմայի մեջ» է: Բայց անսպասելիորեն այդ հռետորաբանությունը կտրուկ փոխվեց:
Այժմ պնդում են (ոչ թե իրանցիները, այլ արևմտյանները), որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ոչ միայն գիտակից է, այլև մտավոր միանգամայն նուրմալ վիճակում է, և մասնակցում է բոլոր կարևոր ռազմավարական որոշումներ ընդունմանը։
Միայն թե, ըստ վարկածի, Մոջթաբան, իբր, հանրությանը չի հայտնվում, քանի որ նրա դեմքը «խեղված է ծանր վնասվածքներից հետո»։
Դա բավականին հիմար է հնչում. կարծես այս ծանր օրերին «ռազմական սպիները» չէ, որ կխանգարեին Իրանի առաջնորդին` ներկայանալ հանրությանը. այդ սպիները հաստատ ոչ թե կվախեցնեն կամ վանեն իրանցիներին, ովքեր մեկ ամսից ավելի ապրել են ռումբերի և հրթիռների տակ, այլ դիմակայելու հավելյան շարժառիթ կդառնային։ Այսինքն, եթե երկրի լիդերը հասարակության հետ հավասար սեփական կյանքը վտանգում է, նրա ընտանիքի անդամները զոհվում են, ապա հաստատ մինչեւ վերջին իրանցին նման առաջնորդի հետեւից կգնար:
Ըստ էության, այս բոլոր հրապարակումները ցույց են տալիս, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իսրայելը չեն կարող հետևել նոր գերագույն առաջնորդի գտնվելու վայրին։ Այստեղից էլ՝ բոլոր փորձերը՝ Մոջթաբա Խամենեիին ստիպելու սխալ գործել՝ հրապարակային ելույթ ունենալով, ինչը թույլ կտա որոշել նրա կոորդինատները։

