«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Որ քաղաքական ուժին են վստահելու արցախցիները. Բացահայտում է արցախցի հայտնի փաստաբանը

Հանդիպում

Առաջիկա ԱԺ ընտրություններին, ո՞ր քաղաքական ուժի կողքին են կանգնելու արցախցիները հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով նկատեց.

- Ձեր հարցին կպատասխանեի ոչ թե անուններով, այլ արժեքներով։
Արցախցու ընտրությունը չի ծնվում քաղաքական հաշվարկից։ Այն ծնվում է հիշողությունից, ցավից և արժանապատվությունից։ Այսօր մեր հասարակությունը ապրում է ներհակ իրականությունների մեջ՝ հիշողության և մոռացության, ցավի և անտարբերության սահմանագծին։ Եվ այդ սահմանագծին կանգնած արցախցին այլևս չի կարող ընտրել պատրանքներ։ Նա տեսել է իրականությունը իր ամենախոր ու անողոք ձևով։ Նրա ընտրությունը լինելու է ոչ թե հարմարավետության, այլ ճշմարտության կողմում, երբ այդ ճշմարտությունը ծանր է և պահանջկոտ։ Արցախցին կկանգնի այն ուժի կողքին, որը կկարողանա վերականգնել ոչ միայն քաղաքական համակարգը, այլ՝ ազգային հոգեբանությունը։ Որը կհասկանա, որ պարտությունը միայն տարածքի կորուստ չէ, այլ նաև ներքին հավատի խաթարում, և հենց այդտեղից պետք է սկսվի վերականգնումը։ Քաղաքականությունը, իր իսկ էությամբ, պետություն կերտելու արվեստ է։ Եվ մենք երկար ժամանակ այդ արվեստը փոխարինել ենք կառավարման տեխնիկայով՝ մոռանալով, որ պետությունը նախ և առաջ արժեքների համակարգ է։ Արցախցու անվտանգ ապրելու իրավունքը, հայրենիք վերադառնալու իրավունքը և ինքնությունը պահպանելու իրավունքը չեն կարող դիտարկվել որպես քաղաքական հարց։ Դրանք գոյության հիմքեր են։ Արցախցիները կանգնելու են նրա կողքին, ով «Արցախը» չի ընկալի որպես անցյալ, այլ՝ որպես շարունակվող պատասխանատվություն։ Ով կհասկանա, որ անվտանգությունը չի տրվում՝ այն կառուցվում է ազգային կամքով և հավատով։ Մենք այսօր կանգնած ենք ոչ թե ընտրության, այլ ինքնաճանաչման առաջ։ Արցախցիները չեն փնտրում իշխանություն։ Նրանք փնտրում են իմաստ։ Դրանով իսկ կկանգնեն այն ուժի կողքին, որը կկարողանա միավորել հասարակությունը ոչ թե վախի, այլ վստահության շուրջ, ոչ թե անցյալի բեկորներով, այլ ապագայի ամբողջական պատկերով։ Որովհետև վերջիվերջո հարցը պարզ է՝մենք ընտրում ենք ոչ թե քաղաքական ուժ,այլ այն ճանապարհը, որով շարունակելու ենք լինել։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան