«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես իմ ձայնը կտամ Փաշինյանին, եթե նա վեր կենա ու հայտարարի․․․Որ դեպքում Աղազարյանը կների Փաշինյանին

Հանդիպում

Ես չէի ուզում ընդդիմադիր դառնալ, ես ՔՊ-ից չեմ հեռացել, ինձ վռնդել են ՔՊ-ից ու  ես ընդդիմադիր դարձա, երբ չկատարեցի վարչապետի հրահանգը։ Մի կողմ թողնենք էդ ոչխարների գործը, էդ 23000 դոլարը, բա  եքա մարդ, պետության ղեկավար, վարչապետ, պետական անվտանգության հետ կապված խնդիրներ, թիմային դավաճանություն, եկավ ամպագորգոռ բաներ ասաց՝ պետական անվտանգության հետ կապված ինֆորմացիայի արտահոսք, բա ինչպե՞ս բացատրել, որ ես 6 ամսվա մեջ չեմ հարցաքննվել։ Բա ո՞նց կարելի է այդպիսի մարդուն թողնել ազատության մեջ, որ պետական անվտանգության հետ կապված ինչ-որ ինֆորմացիա արտահոսք անի,-անդրադառնալով իր ընդդիմադիր դառնալու նախապատմությանը, ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ընդծելով․

- Վարչապետն այդ շնորհքն ունի, որ կիսաճշմարտություն է ասում ու իր ուզած ձևով փաթեթավորում է։ Ասում է՝ պետության նկատմամբ դավաճանություն, մարդկային բարոյականություն և այլն։ Քո ի՞նչ գործն է իմ բարոյականությունը, քո ի՞նչ գործն է իմ հեռախոսազրույցները, քո ի՞նչ գործն է իմ հեռախոսի խոսակցության պարոնակությունը։ Էդ դո՞ւ ես բարոյականությունից խրատներ կարդում, հլը մի հատ քեզ նայի, շրջապատդ նայի, նոր բարոյականությունից խրատներ կարդա։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Փաշինյանը չվերընտրվի, հակառակ դեպքում մենք կկորցնենք այն ինչ այսօր ունենք։ Մենք՝ մեր կուսակցությունը անպայման մասնակցելու ենք ընտրություններին, թե ինչ ձեւաչափով եւ ինչպես այդ որոշումը կներկայացնենք ապրիլի 19-ին։

-Էդմոն Մարուքյանը շարունակո՞ւմ է լինել Ձեր վարչապետի թեկնածուն։

-Երբ որոշվի ու հստակեցվի ձեւաչափը այդ ժամանակ էլ պարզ կլինի՝ Մարուքյանը կմնա մեր վարչապետի թեկնածուն, թե մեկ ուրիշը կլինի։

-Իսկ, կան այլ վարչապետի թեկնածուններ, որոնց դիտարկում եք։

-Դե եթե պարոն Մարուքյանի հետ մենք չմիանանք ո՞նց կարող է Էդմոն Մարուքյանը լինի մեր թեկնածուն։ Մինչեւ որոշումը չլինի դեռ ոչինչ ասել չեմ կարող ասել, վերջնականը միայն նա է, որ անպայման մասնակցելու ենք։ 

-Իսկ, ո՞ր ուժերի հետ եք քննարկումներ անցկացնում։

-Դե հիմա հարմար չեմ գտնում ասել, մի երեք ոևժերի հետ այս պահին բանակցում ենք։ Հնարավոր է նաեւ միայնակ գնանք ընտրությունների։ Այդ դեպքում վաևչապետի թեկնածու կլինենք կամ ես կամ պարոն Ասլանյանը։

-Իսկ ի՞նչ շանսեր ունի Ձեր կուսակցությունը։

-Փոքր շանսեր ունի, բայց քանի որ պարոն Ասլանյանը եւ ես գտնվում ենք քաղաքական թեժ իրողություններում, մենք վստահ ենք, որ մեզ վստահողներ կլինեն։ Որովհետեւ եւ պարոն Ասլանյանին եւ ինձ թվում է, որ մենք կարող ենք մեր փորձառությամբ եւ գիտելիքներով օգտակար լինենք մեր հաասարակությանը, հետեւաբար պետք է ժողովուրդը մեզ ասի, որ օրինակ չէ՝ արդեն մեր քաղաքական թոշակի գնալու ժամանակն է։ Բայց չմասնակցել մենք ուղղակի չենք կարող, որովհետեւ դա կարող է որոշների կողմից ընկալվել որպես դասալքություն։ Այնպես որ առաջիկա ամիսները շատ թեժ է լինելու, ականատես ենք լինելու ՔՊ-ականների կոմպրոմատների պատերազմներին, եթե վարչապետը ցանկանա որեւէ մեկին ճնշել, ապա թող ՔՊ-ականները վստահ լինեն, որ նրանցից յուրաքանչյուրի վրա Փաշինյանի մոտ կոմպրոմատների պակաս չկա։ Դե ընդդիմության մասին էլ չեմ խոսում, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Փաշինյանը չվերարտադրվի։

-Պարոն Աղազարյան, իսկ Դուք կարողացե՞լ եք կոտրել այն կարծրատիպը, որ Դուք ՔՊ-ի պրոյեկտը չեք։

-Այդ կարծրատիպը հնարավոր չէ զրոյացնել, հետեւաբար ոչ պարոն Ասլանյանը ոչ էլ ես չենք աշխատում այդ ուղղությամբ, որպեսզի այդ կարծրատիպը կոտրենք, որովհետեւ շատ դեպքերում պետք է մարդու վարքը գնահատվում է նրա քայլերից։ Այնպես որ մենք չենք պատրաստվում ապացուցել, որ մենք վհուկ չենք, թող վհուկների որսով զբաղվողները դա ապացուցեն։

-Պարոն Աղազարյան, եթե մի օր Փաշինյանը ներողություն խնդրի Ձեզանից՝ կներե՞ք։

-Եթե Փաշինյանը վեր կենա եւ հայտարարի, որ ինքը վարչապետ վերընտրվելու դեպքում ամեն ինչ անելու է, որ այսպես կոչված, ադրբեջանցի փախստականները չվերադառնան Հայաստան, ապա ես իմ ձայնը կտամ Փաշինյանին, առանց ներողություն խնդրելու, եթե նա վեր կենա հայտարարի այն ինչ ասացի։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան