Ես նման լեգենդ չեմ ճանաչել. Արա Խուդավերդյանը «լեգենդ» ներկայացվող Կանդազի մասին
ՀանդիպումԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ նախօրեին արված հայտարարությունը մեծ իրարանցում է առաջացրել և դարձել է բուռն քննարկումների և քննադատությունների առիթ։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը, պատասխանելով որդու չծառայելու մասին հարցին, նշել է. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դու նրա գիտելիքների չափ որ ունենայիր, դու էլ չէիր ծառայի»։
Արդյո՞ք այս հայատարարության հետ հաշտ է«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը, որ առավել հայտնի է որպես Կոռնիձորի Արո, հարցը ուղղել ենք անձամբ պարոն Խուդավերդյանին, ով ասաց․
- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը իրավունք չուներ նման թեկուզ անզգույշ սխալ թույլ տալու։ Նա իր հայտարարությամբ վիրավորել է մի ամբող սերնդի, ովքեր պատերազմի դաշտում կյանք են նվիրաբերել, ու հետո ասել ներողություն, կներեք՝ չէ էլի, չի կարելի։ Լավ, ընդունենք ներողությունը, բայց արդյո՞ք ներողությունից հետո նման բաներ չի կրկնի, որը թիվ մեկ վարկաբեկիչ հետեւանքներ կարող է թողնել Հայոց բանակի հեղինակության վրա։ Այսինքն, այն գիտնականները, ովքեր ժամանակին վազել են կամավոր կռվի դաշտ, ուրեմն վա՞տ գիտնականեր էին։ Ի՞նչ է ուզում ասել պարոն Քոչարյանը, ուզում է ասել, որ մեր բանակը հենված է այնպիսի բթամատության վրա, որտեղ ամո՞թ է կրել զինվորի կեցվածք։ Լավ, ինչքան էլ լրագրողը հունից հանեց նրան, բա նրա քաղաքական խոհեմությունը ուր մնաց։ Ես ունեցել եմ 18 տարեկան զինվորներ, որոնք կարող էին դառնալ փայլուն գիտնականներ, բայց նրանք կանգնեցին հայրենիքի պաշտպանության կողքին, շատերը իրենց կյանքը զոհաբերեցին։ Չի կարելի նման ձւով արտահայտվել զինվորի, բանակի մասին։
-Պարոն Խուդավերդյան, Դուք մարտական ուղղի անցած մարդ եք, հետաքրքիր է՝ ճանաչում եք լեգենդար ներկայացվող Կանդազին։
- Ես նման լեգենդ չեմ ճանաչել, ավելին կարդացել եմ լրատվամիջոցներում, որ 2014թ․-ից գնացել է թոշակի, իսկ պատերազմի ժամանակ Մարտակերտից տղային փախցրել է մարտադաշտից, չգիտեմ այդպես է թե ոչ, բայց, որ նա լեգենդ չէ եւ չի էլ հավակնում լեգենդ դառնալու այ դա կարող եմ ասել։ Նա որպես լեգենդար հրամանատար կամ առհասարակ աչքի ընկնող զինվորական չի հանդիպել եւ որեւէ մարտական խաչմերուկում։ Նա ընդամենը ղարաբաղցի կռվող տղա է , ով շատ-շատերի նման կռվել է, բայց նա իր մարտական գործունեության ընթացքում աչնչով չի լեգենդացվել, այդ դա փաստ է։ Իր մասին լսել եմ միայն վերջերս, նրան լեգենդ են ներկայացնում բացառապես իր քաղաքական ուժի ներկայացուցիչները։

