Լյուդմիլա Սարգսյանն իրեն այլեւս քաղաքական միավոր չի համարում
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
— Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եւ արդյոք որեւէ մասնակցություն ունենալու եք:
— Ես այլեւս չեմ զբաղվում քաղաքականությամբ եւ ինձ չեմ համարում քաղաքական միավոր:
— Տիկին Սարգսյան, իսկ ո՞ւմ եք սատարելու:
— Իմ սատարումը հանդիսանում է միայն նրանում, որ ես մասնակցելու եմ քվեարկությանը, դրանից ոչ ավելին:
— Ինչպե՞ս կգնահատեք ներկա Երեւանի ավագանու անդամների աշխատանքը՝ լինելով նախկին ավագանու անդամ:
— Ընդհանրապես չեմ հետեւում ավագանու նիստերին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

