Հաղթանակի շանսեր ունեցող ուժին կարող է ընդհանրապես չթողնեն մասնակցել  ընտրություններին. Երջանիկ Ղազարյան

Հանդիպում

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ ԱՅԼԵՎՍ ԿԱՐՈՂ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ»

Դուք այն գործիչներից մեկն եք, ով միշտ բարձրաձայնել է, որ միասնական ճակատով է պետք պայքարել, եթե իսկապես ընդդիմությունն ուզում է այս իշխանությանը հեռացնել, բայց մոտենում է խորհրդարանական ընտրության օրը եւ արդեն իսկ տեսնում ենք, որ ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժեր պատրաստվում են առանձին մասնակցել։ Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին: Այս կերպ հնարավոր լինելո՞ւ է հասնել իշխանափոխության։

Իհարկե, ամենաճիշտը համախմբումը կլիներ, բայց, ցավոք սրտի, այն չի կայացել մինչեւ այսօր եւ արդեն իսկ ակնհայտ է, որ մինչեւ ընտրությունները չի էլ կայանա: Իշխանափոխության հասնելու միակ ճիշտ ճանապարհը դա էր. համախմբել բոլոր ուժերին: Բայց մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը, գործիչները չեն կարողանում մի կողմ դնել իրենց ամբիցիաները, ինչի հետեւանքով տուժում է Հայաստանի պետականությունը եւ հայ ժողովուրդը։

Պարոն Ղազարյան, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների փորձը բավարար չէ՞ր այսքանը գիտակցելու եւ նորից նույն փոսի մեջ չընկնելու համար:

— Փաստորեն, բավարար չէր՝ դասեր քաղելու առումով: Հիմա մեկ-երկու «նոր» ուժ ի հայտ կգան եւ կհայտարարեն ընտրություններին մասնակցության մասին: Բայց դա էլ դեռ հարց է՝ մինչեւ վերջ՝ բուն քվեարկության օրը, նրանք կլինե՞ն ընտրապայքարի մեջ, թե՞ կկիրառվի մոլդովական փորձը, ինչպես իշխանությունները սիրում են այդ օրինակը բերել: Այն ուժը, որից լուրջ մտավախություն ունի իշխանությունը, որ կարող է հաղթանակի շանսեր ունենալ, կարող են ընդհանրապես չթողնեն  մասնակցել ընտրություններին:

Դրան գումարած, նաեւ չմոռանանք Եվրոպայից տրամադրվող 15 միլիոնի մասին, իբրեւ հիբրիդային պատերազմի պայքարի համար, ավելին Եվրոպայի խորհրդի պատասխանատուներն արդեն իսկ հայտարարում են, որ նաեւ խումբ են բերելու՝ ընտրությունների ժամանակ հիբրիդային պատերազմին միջամտելու համար։ Այսինքն` ստեղծվել է մի իրավիճակ, որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու անվան տակ Արեւմուտքը միջամտելու է մեր երկրի ներքին գործերին: Եվ այն, ինչ կարելի է Արեւմուտքին, Ռուսաստանի պարագայում չի կարելի։ Դա համարվում է հիբրիդային պատերազմ։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը որոշում ունի՞ այս ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին։

Այս պահին կոնկրետ որոշում դեռեւս չունենք։ Իհարկե, ցանկություն կա մասնակցելու: Բայց դրա հետ մեկտեղ մենք շատ լավ հասկանում ենք, որ հասել ենք ճակատագրական պահի, քանի որ առաջիկա հինգ տարիներին մենք ավելին ենք զիջելու. Արցախից բացի՝ նաեւ Հայաստանի տարածքները: Դրա համար մենք գտնում ենք, որ ճիշտը համախմբվել եւ միասին գնալն էր։ Մենք դեռեւս փնտրտուքների մեջ ենք` ինչ ձեւաչափով մասնակցել: Ամեն դեպքում, մենք աշխատելու ենք մեր լուման ներդնել այս ընտրություններում, որ այս իշխանությունները չվերարտադրվեն, քանի որ այդ դեպքում Հայաստանը որոշակի ժամանակա ընթացքում արդեն կարող է գոյություն չունենալ, վերածվել թուրքական վիլայեթի։

«ՉԲԱՑԱՌԵԼՈՎ ՈՉԻՆՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ՝ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ»

Այս իշխանությունն իր լոզունգն է դարձրել, որ այս ընտրություններին «Գյումրի-չի լինելու։ Այսինքն՝ հնարավոր չէ, որ նախընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիրները խորհրդարանում միավորվեն եւ ձեւավորեն կոալիցիոն իշխանություն ու վարչապետ ընտրեն: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

«Գյումրի-2»-ը տհաճ բան չէ, պետք չէ խուսափել: Այն, ինչ եղավ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում շատ էլ ճիշտ էր: Ընդդիմությունը Գյումրիում միավորվեց շատ ձայն հավաքած թեկնածուի շուրջը, որպեսզի իշխանությունները չվերարտադրվեին։ Իհարկե, մենք տեսանք նաեւ, որ Էջմիածնում չստացվեց, բայց հուսով եմ՝ գոնե այս ընտրությունների արդյունքներում այն իրական ընդդիմադիր ուժերը, ովքեր կանցնեն խորհրդարան, ներսում կհամախմբվեն նույն Գյումրիի օրինակով։ Եթե իրական ընդդիմադիր ուժերը խորհրդարան անցնելուց հետո միավորվեն, մենք միայն կողջունենք եւ համոզված ենք, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը նույնպես կողջունի։

Եթե սա իսկապես օկուպացիոն ռեժիմ է, ինչպես գնահատում են շատ ընդդիմադիրներ, հավատո՞ւմ եք, որ ընտրություններով հնարավոր է ազատվել այս ռեժիմից:

Հայաստանում այլ տարբերակով այս պահին հնարավոր չէ: 2020 թվականից հետո՝ մի քանի անգամ փորձ արվել է փողոցային պայքարի, ինչ-ինչ պատճառներով ոչինչ չի ստացվել։ Մասնավորապես՝ այդ պայքարը ղեկավարողների, քաղաքական ուժերի լիդերների ամբիցիաների հետեւանքով: Հիշենք «Սրբազան պայքարը», որը բոլորիս աչքի առաջ չստացվեց: Այս պահին գտնում ենք, որ ճիշտն ընտրություններին գնալն է՝ չբացառելով ոչինչ ընտրության ժամանակ եւ ընտրությունից հետո հետընտրական գործընթացների դեպքում։ Հայաստանի օրենսդրությամբ օրինական ճանապարհով իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրությունների միջոցով: Առավել եւս հիմա, երբ «ժողովրդավարության բաստիոնում» եթե մեկը մի կոչ է անում իշխանության քիմքին ոչ հաճելի, միանգամից քրեական գործ են հարուցում նրա դեմ եւ նստեցնում։

Ի դեպ, ինչպե՞ս կբացատրեք այն, որ վերջին շրջանում բազմաթիվ քաղբանտարկյալների խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, իսկ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը առողջական լուրջ խնդիրներ ունի, շարունակում է մնալ կալանքի տակ։

— Մենք մեր աջակցությունն ենք հայտնել եւ հիմա էլ հայտնում ենք ու պայքարում Վարդան Ղուկասյանի ազատության համար։ Մեր պայքարին են միացել նաեւ կոմունիստական այլ ուժեր, որոնք միավորված են նախկին Խորհրդային Միության հանրապետությունների կոմունիստական կուսակցությունների միության մեջ: Այո՛, Վարդան Ղուկասյանը պետք է շուտափույթ ազատվի, քանի որ ունի նաեւ առողջական խնդիրներ: Ավելին ասեմ՝ Եվրախորհրդարանի ձախերը մեր ընկերների օգնությամբ նույնպես այս հարցը բարձրացնում են։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու գոնե տնային կալանք չեն տալիս Վարդան Ղուկասյանին, ամեն ինչ պարզ է: Գյումրին լուրջ քաղաք է, անառիկ բաստիոն, եւ այս ռեժիմը չի ուզում կորցնել հայրաքաղաքում իշխանությունը։ Իհարկե, այս պահի դրությամբ, արդեն իսկ կորցրել է, բայց դեռ հույս ունեն ցանկալի արդյունք ունենալ Գյումրիում: Վարդան Ղուկասյանը քաղաքապետ է ընտրվել նախ ժողովրդի կողմից, հետո ընդդիմության միավորման շնորհիվ, նրան բոլորն էլ հարգում են: Դրա համար էլ նրանից ավելի շատ է սարսափում այս իշխանությունը, քան մնացածներից: Բայց, այս իշխանության «լավ» խորհրդատուները չեն հասկանում, որ ինչքան փակի տակ են պահում Վարդան Ղուկասյանին, այնքան նրա վարկանիշը բարձրանում է՝ որպես քաղբանտարկյալ: Այո՛, Վարդան Ղուկասյանը քաղբանտարկյալ է, որովհետեւ իր մտքերի, քաղաքական հայացքների համար է այսօր կալանքի տակ: Իր դեմ հարուցված քրեական գործով ոչինչ ապացուցված չէ, ոչ էլ հնարավոր է ապացուցել, որովհետեւ չկա։ Իր դեմ հարուցված երկրորդ քրեական գործն էլ հանել են, որովհետեւ լրիվ աբսուրդ էր։

«ՀԿԿ-Ն ԻՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՀԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է»

— Երկրորդ քրգործ ասելով՝ նկատի ունեք այն, որ Վարդան Ղուկասյանը, այսպես ասած, մեղադրվում էր նաեւ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը կողմ լինելու մե՞ջ:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր գրանցման պահից Ռուսաստան-Բելառուս միության գաղափարը միշտ էլ բարձրացրել է: Որոշ ուժեր առաջարկում են միանալ Եվրամիությանը, մենք առաջարկում ենք նման միություն, ինչո՞ւ մեկն իրավունք ունի կյանքի կոչվել, մյուսը՝ ոչ: Թող դնեն հարցը հանրաքվեի, որը ժողովուրդը կընտրի, թող այդ միությանն էլ միանա Հայաստանը։ Չի՛ կարելի սահմանափակել մարդկանց ընտրության իրավունքը, սա նաեւ օրենքներով եւ Սահմանադրությամբ է ամրագրված։

— Բայց համաձայնեք, որ որոշ ուժեր՝ առանց խորանալու, թե Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործն այսօր որքանով է վերաբերում Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը միանալուն կողմ լինելուն, սկսել են զգուշանալ այս գաղափարից: Իշխանական ակտիվ քարոզչության հետեւանքով ստեղծվել է տպավորություն, որ նման հայտարարությամբ հանդես գալը քրեորեն հետապնդելի արարք է: Ավելին՝ ոմանք այդպես էլ չհասկացան, որ Միութենական պետությունը ոչ թե անկախության կորստի, այլ Ձեր ասած՝ Եվրամիության այլընտրանքի մասին է:

Մտավախություն, իհարկե, որոշ ուժերի մոտ կա։ Բայց այնպես էլ չէ, որ այդ ուժերը բարձրաձայնում էին, անդրադառնում էին Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ Հայաստանը այդ դեպքում միայն օգուտներ կարող է քաղել: Վառ օրինակ Բելառուսը, որն այսօր շատ ավելի լավ վիճակում է, քան Ուկրաինան, Մոլդովան կամ ժամանակին Վրաստանը, որը ղեկավարվում էր Արեւմուտքից բերված մարդկանց եւ Եվրամիության ջատագովների կողմից:

Ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարին լրացավ, ի՞նչ եք կարծում՝ արդեն հասնո՞ւմ ենք կուլմինացիային: Այս պատերազմի վերջակետը կդրվի՞, թե՞ դեռ դրա համար տեւական ժամանակ է պետք:

Ցավոք սրտի, մենք գտնում ենք, որ դեռեւս այս տարի դժվար այն ավարտվի, քանի որ ձգձգվում են բանակցությունները ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ նրա տերերի՝ Եվրամիության կողմից: Վերջիններիս ձեռնտու է այս պատերազմը: Ուկրաինացիների ձեռքերով փորձում են ինչքան հնարավոր է Ռուսաստանին խեղճացնել: Երկու կողմում էլ շատ զոհեր կան: Ուկրաինական ժողովուրդն էլ մեզ բարեկամ է, նկատի ունեմ հենց ժողովրդին, ոչ ուկրաինական այսօրվա ֆաշիստական իշխանությանը, մենք ունենք նորմալ հարաբերություններ: Այս առումով մենք կողմնակիցն ենք, որ հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը եւ իրականացվի այն խնդիրները, որոնք Ռուսաստանը դրել է իր առաջ: Ռուսաստանն ութ տարի սպասել է, 2014 թ.–ից ոչ մի բան չի ձեռնարկել, բայց արդեն ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ էր, ինչն անթույլատրելի է: Նրանք շրջափակման մեջ էին վերցնում Ռուսաստանը՝ օգտագործելով Ուկրաինային, որը մինչեւ այսօր էլ շարունակում է օգտագործվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում