ՔՊ հաղթանակի դեպքում Հայաստանը գնալու է կտրուկ հակառուսական քայլերի. Այվազյան
ՆերքաղաքականԸստ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ` երեւի, Փաշինյանը հույս ուներ, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային մասն այնքան լավ կանցնի, որ նա դա կկարողանա օգտագործել նախընտրական պայքարում։ ՌԴ նախագահն այդ հնարավորությունը իրեն չտվեց։
— Վլադիմիր Պուտինի, իսկ հետո նաեւ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի կոշտ հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Վաշինգտոնում եւ Բրյուսելում կա որոշում՝ ընտրություններում ՔՊ հաղթանակի դեպքում Հայաստանը գնալու է կտրուկ հակառուսական քայլերի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման տեմպերը մեծանալու են։ Հայաստանի ինքնիշխանությունը, ազգային եւ պետական շահերը լավագույն ձեւով կարող են ապահովված լինել միայն խորը եւ ամուր հայ-ռուսական ռազմավարական եւ դաշնակցային հարաբերությունների դեպքում։

