Ալեն Սիմոնյանը բամբասում է. Հակոբ Կարապետյան

Ներքաղաքական

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական հարթակներում կոշտ գրառմամբ է հանդես եկել՝ արձագանքելով «Նոր ուժ» կուսակցության նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին հարցազրույցին: Անցնելով ավելի անձնական ու ծանր մեղադրանքների՝ վերջինս Մարությանին առաջարկել է խոսել սեփական անցյալի մութ էջերից: Սիմոնյանը Մարությանից հարցրել է, թե ինչու է վերջինս 10-15 հազար դոլարի պատճառով տուն խլել նորածին երեխա ունեցող եւ առողջական խնդիրներ ունեցող կնոջից եւ անվանել «լուսանցքում մնացած»:Այս գրառման վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է «Նոր ուժ» կուսակցություն անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը, որտեղ Հայկ Մարությանին լուրջ մեղադրանքներ են ներկայացված:

— Ես առհասարակ բամբասանքները չեմ մեկնաբանում, իսկ իր ասածները, որեւէ փաստացի հիմք չունեցող բամբասանքներ են: Քաղաքականությունը դա խոհանոցային խոսակցություն չէ, այլ փաստերի վրա հիմնված գործողություն է: Օրինակ, երբ Հայկ Մարությանը քննադատում է Ալեն Սիմոնյանին իր պահվածքի համար, անում է բացառապես հանրային դաշտում փաստարկված եւ ամրագրված Սիմոնյանի գործողությունների հիման վրա:

Այն, որ Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու դեմքին, նա երբեք չի էլ հերքել: Փաստ է, որ Սիմոնյանի համար պետական բյուջեից ահռելի գումարներով ձեռք է բերվել ծառայողական մեքենա: Եվ երբ մարդիկ քննադատում են այս գործողությունները, քննադատում են բացառապես Ալեն Սիմոնյանին որպես հանրային գործչին վերաբերող իրադարձություններն ու գործողությունները: Ալեն Սիմոնյանն այս իմաստով հետաքրքրում է մարդկանց, այդ թվում՝ Հայկ Մարությանին, բացառապես այն պատճառով, որ նա հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնյա, եւ նրա գործողությունները, վարքագիծն ու պահվածքը դրանք այս կամ այն կերպ ազդում են ՀՀ քաղաքացիների վրա:
Եթե Ալեն Սիմոնյանը բարձրագույն պաշտոն զբաղեցնելիս չլիներ, նրա անձը հետաքրքիր չէր լինի, ու երբ վերջինս դադարի բարձր պաշտոն զբաղեցնել, կդադարի նրա անձի շուրջ հետաքրքրությունը: Իմ մոտ տպավորություն է, որ պարոն Սիմոնյանը ինչ-որ անձնական նեղացվածություն ունի, որը, կարծում եմ, անտեղի զգացողություն է:
Իսկ ինչ վերաբերում է մնացած նեղացկոտ հայտարարություններին, իմ տպավորոությամբ, դա բացառապես բամբասանքներ են:

Սակայն Ալեն Սիմոնյանը շատ լուրջ մեղադրանքով է հանդես եկել՝ առ այն, որ Մարությանը 10-15 հազար դոլարի պատճառով տուն է խլել նորածին երեխա ունեցող եւ առողջական խնդիրներ ունեցող կնոջից: Նման մեղադրանքը համարում եք զուտ բամբասա՞նք:

— Այո, ես դա համարում եմ բամբասանք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում