«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բա ասում էին՝ ո՛չ նախկին, ո՛չ ներկա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մինչ գործարար ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ առաջնորդած քաղաքական ուժը նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանի շուրթերով հայտարարում էր, որ «Մեր հասարակությունը պետք է որոշի՝ կա՛մ Փաշինյանն է, կա՛մ Կարապետյանն է։ Երկու մեծ այլընտրանք կա՝ Փաշինյան կամ Կարապետյան», պարզվում է՝ Կարապետյանների նախընտրական ցուցակում քաղաքացիության հետ խնդիրներ ունեցող Սամվել Կարապետյանը չկա էլ, այսինքն՝ նախընտրական քարոզարշավին՝ որպես առաջին համար, նույն է թե՝ վարչապետի թեկնածու հանդես է գալու փաստացի Նարեկ Կարապետյանը: Մի հարցում եւս այս քաղաքական ուժը՝ ի զարմանս մեզ, հասարակությանը գցել է մոլորության մեջ: Հրապարակելով նախընտրական ցուցակը տեսանք, որ «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» կոնցեպտով առաջնորդվող քաղաքական ուժի պատգամավորի թեկնածուների շարքում են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արամ Վարդեւանյանը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը եւ նախկին իշխանությունների հետ ասոցացվող բազմաթիվ այլ հին դեմքեր:

Պակաս զարմանալի չէ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ առաջնորդած «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը: Դաշինքի առաջին կին պատգամավորի թեկնածուն Աննա Գրիգորյանն է: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ցուցակով խորհրդարան անցած Գրիգորյանը, դարձավ թունդ քոչարյանական եւ համալրեց ընդդիմադիրների շարքերը: Ասեք, որ ուղղակի ապշեցնող է Քոչարյանի քաղաքական հետեւողականությունը:

ՀՀ նախկին ԱԳ նախարար ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ տեւական ժամանակ ո՛չ գվում, ո՛չ բվում էր ու հանկարծ հիմա է հայտնվել արենայում՝ ծավալուն հոդվածով: Վերջինս, չգիտես ինչու, կարծես, ստանձնել է ԱՄՆ նախագահ Թրամփի TRIPP նախագծի գովաբանելու առաքելությունը, եւ այն ներկայացրել իբրեւ մեգանախագիծ, որը հսկայական հնարավորություններ է բացելու եւ ճիշտ օգտագործման դեպքում՝ կարող է նվազեցնել Հայաստանի երկարատեւ տնտեսական մեկուսացումը։ «Զոհրաբ Մնացականյանի մտքի փայլատակումները կարդալու փոխարեն՝ հիշեք, որ նա 44-օրյա պատերազմի 3 հիմնական մեղավորներից մեկն է։ Հիշեցնեմ, որ նա ի սկզբանե 2018-ի մայիսին հայտարարել էր, որ ոչ թե դիվանագետ է, այլ` Նիկոլի ոհմակի անդամ։ Ուրանալով Արցախն ու ցեղասպանությունը՝ ընդունել է դավաճանի «ժողովրդավարությունն է մեր բրենդը» պատուհաս դարձած քաղաքականությունը։ Նիկոլի հետ միասին Դուշանբեում Ալիեւին ծախել է 2016-ի ապրիլյանից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մեր դիվանագիտական հաղթանակները։ Նրա նմանն է սվաղել Նիկոլի կողմից մեր բանակցային դիրքերի ոչնչացումն ու պատերազմի ուրվականը»,- գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ հավելել, որ Մնացականյանն է հայ ժողովրդից  2019-ից սկսած թաքցրել Արցախի շուրջ նոր բանակցային փաթեթի գոյությունը։ Նա է ուրացել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման սկզբունք։ Նա է 2020-ի փետրվարից լպստել Նիկոլի կողմից հարբած վիճակում միջազգային լրահոս նետված «Մյունխենյան սկզբունքներ» արտաթորանքը։ Նա մեր պարտության, մեր ցավի, մեր պատվազրկման եւ մեր կորուստների հիմնական ճարտարապետներից է։ Ըստ Աշոտյանի` պետք էր կատարյալ անբարո լինել, որ չտեսնել այդքանից հետո քո պատճառով երկրի վրա եկող արյունոտ ամպերը. «Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի արյունոտ խոհանոցի «շեֆ-խոհարարն» է։ Եվ սա երբեք չի մոռացվելու»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը