«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամառը երկարել է մեկ ամսով․ գիտնականները արձանագրել են կլիմայական փոփոխությունների արագացում

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մոլորակի միջին լայնություններում ամառային սեզոնը արագորեն երկարում է, սեզոնային անցումները դառնում են ավելի ու ավելի կտրուկ: Հետազոտությունը հրապարակվել է Environmental Research Letters ամսագրում և հիմնված է 1961-ից 2024 թվականների տվյալների վերլուծության վրա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Տնօրեն Լևոն Ազիզյանի ներկայացմամբ, 1990 թվականից ի վեր ամառը տասնամյակում միջինում երկարել է 5-7 օրով, և 2020-ականների կեսերին ամառային պայմանները տևում են մոտավորապես 30 օրով ավելի երկար, քան 1960-ականներին: Սա գրեթե երկու անգամ ավելի արագ է, քան նախկինում գրանցված 4 օր տասնամյակում: Այս միտումը տարածվում է ոչ միայն ցամաքի, այլև ափամերձ գոտիների և օվկիանոսների վրա, որոշ քաղաքներում, ինչպիսիք են Սիդնեյը և Մինեապոլիսը, ամառները տարեկան ավելի քան մեկ օրով երկարում են:

Հետազոտողները նաև պարզել են, որ ջերմաստիճանն ավելի արագ է փոխվում՝ ինչպես ամռան սկզբի, այնպես էլ ավարտի փուլերում, իսկ գարնանից ամառ և ամառից աշուն սեզոնային անցումները դառնում են ավելի կտրուկ: Սա էկոհամակարգերին և մարդկային գործունեությանը ավելի քիչ ժամանակ է թողնում հարմարվելու համար:

Հյուսիսային կիսագնդի համար կուտակված ամառային ջերմությունը 1990 թվականից ի վեր աճում է 44°C•օրով տասնամյակում, ինչը ավելի քան երեք անգամ արագ է, քան 1961-1990 թվականների արժեքը, երբ այդ ցուցանիշը կազմել է 14°C•օրեր տասնամյակում։ Այս աճը ոչ գծային է՝ ամռան տևողության և ջերմաստիճանի միաժամանակյա աճի պատճառով։

Տարածաշրջանային տարբերությունները առավելի նշանակալի են։ Տոկիոյում ամառը տասնամյակում ավելացնում է 2.1 օր, Փարիզում՝ 7.1 օր, Սիդնեյում՝ 14.8 օր, իսկ Մինեապոլիսում՝ 9.3 օր։ Օվկիանոսներն այժմ ցույց են տալիս ամռան երկարացման նույն տեմպը, ինչ ցամաքը։

Գիտնականները զգուշացնում են, որ ամառային ջերմության կուտակման աճը կարող է խնդիրներ ստեղծել մարդու ֆիզիոլոգիական հարմարվողականության համար և հանգեցնել էներգիայի սպառման աճի՝ տարածքների սառեցման նպատակով թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին։ Ավելի կտրուկ սեզոնային անցումները կարող են հանգեցնել ձյան վաղ հալքի, ջրհեղեղների և ավելի մահացու ջերմային ալիքների։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան