Ով է հաղթել իրանական պատերազմում. երկու տեսանյութ տալիս են հարցի պատասխանը
ՄիջազգայինԻրանական աղբյուրը կից ներկայացրել է երեկ նկարահանված երկու տեսանյութ, փորձելով նաեւ այդպես բացատրել, թե իրականում ով է հաղթել իրանական պատերազմում:
Առաջինում Թրամփն է: «Պարզապես նայեք նրա մարմնի լեզվին. նա հոգեպես ուժասպառ և ընկճված տեսք ուներ։ Լիովին անտարբեր և հուսահատ»,- գրում է աղբյուրը։ Դատելով Թրամփի տեսքից, այդ կարծիքը դեռ մի բան էլ մեղմ է ներկայացնում իրողությունը:
Երկրորդում Արաղչին է` Պակիստանում: «Նա Իսլամաբադ էր ժամանել՝ Ջ.Դ. Վենսի հետ բանակցությունների համար: Դժվար չէ տեսնել իրանցիների ցուցադրական վստահությունը։ Նա կարիքավոր կամ նյարդայնացած տեսք չուներ, ինչպես Թրամփը։ Դա շատ բան է ասում»։

