«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Ներսում առյուծ կտրած ՀՀ պաշտոնյաները, պարզվում է՝ Մոսկվայում կատու են դարձել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներսում առյուծ կտրած եւ Ռուսաստանի դեմ կատաղի պայքարի դուրս եկած ՀՀ պաշտոնյաները, պարզվում է՝ Ռուսաստանում կատու են դառնում եւ պատրաստ են մկան ծակը հազար թումանով առնել։

Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Մոսկվա ապրիլմեկյան այցի ընթացքում, երբ հայկական եւ ռուսական պատվիրակությունները սպասելիս են եղել ՌԴ նախագահի եւ Փաշինյանի ժամանմանը, ՌԴ արտգործնախարար Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին եւ հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը եւ ո՞ւմ դեմ են պայքարում։

Ի դեպ, ռեպլիկի մի մասը տեղ է գտել նաեւ ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժներում, սակայն հայկական կողմի արձագանքը ներառված չէ։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Լավրովին ափալ-թափալ տեղից արձագանքել է արտգործնախարար Միրզոյանը, որ շտապել է արդարանալ, թե ինքը տեղյակ չէ, իբր չի էլ հասկանում, թե ինչի մասին է Լավրովը հարցնում։

Մինչդեռ հենց Միրզոյանի նամակին ի պատասխան, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն, ընտրություններին ընդառաջ, Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ։

«Մեր հարեւանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարեւոր։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- նշել էր նա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան